Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Քիթ-կոկորդ-ականջաբանություն և միկրովիրաբուժություն

Քիթ-կոկորդ-ականջաբանություն և միկրովիրաբուժություն

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հիմնադրվել է 1966թ-ին և կրում է հիմնադիր Էռնա Հակոբի Զորյանի անունը։ Ներկայում այն կոչվում է ընդհանուր քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք։

Բաժանմունքի մասնագետներն ունեն մեծ փորձառություն և ժամանակ առ ժամանակ բարելավում են իրենց գիտելիքները` վերապատրաստվելով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Բժիշկները լիցենզավորված են աշխատելու և երեխաների, և մեծահասակների հետ։


ՔԿԱ բաժանմունքը համալրված  է  նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ճշգրիտ հետազոտություններ և բուժում` ժամանակակից մեթոդներով։ Բաժանմունքի ղեկավարը Հերմինե Սուրենի Վլասյանն է:
 

Բաժանմունքն իրականացնում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային սպասարկում, ունի հետևյալ ծառայությունները.

  • Մանկական ՔԿԱ ծառայություն
  • Մեծահասակների ՔԿԱ ծառայություն
  • Սուրդոլոգիական ծառայություն
  • Լսողության  և ականջի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ծառայություն
  • Պլաստիկ վիրաբուժության ծառայություն
Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Մանուկյան Թամարա Ալեքսանդրի
Մանուկյան Թամարա Ալեքսանդրի
Աուդիոլոգիական ծառայության ղեկավար
Հարությունյան Գուրգեն Արծրունի
Հարությունյան Գուրգեն Արծրունի
Քիթ-կոկորդ-ականջաբան
Քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայության ղեկավար
Նահապետյան Հասմիկ
Նահապետյան Հասմիկ
Քիթ-կոկորդ-ականջաբան
Աշոտյան Մարիամ Սամվելի
Աշոտյան Մարիամ Սամվելի
Քիթ-կոկորդ-ականջաբան
Սարգսյան Աննա Ալեքսանդրի
Սարգսյան Աննա Ալեքսանդրի
Բժիշկ-օտոլարինգոլոգ, աուդիոլոգ
Բժշկական գիտությունների թեկնածում, բիզնեսի կառավարման մագիստրոս
Վլասյան Հերմինե Սուրենի
Վլասյան Հերմինե Սուրենի
Քիթ-կոկորդ-ականջաբան
Մանկական ՔԿԱ բաժանմունքի վարիչ
Գևորգյան Հասմիկ Աշոտի
Գևորգյան Հասմիկ Աշոտի
Քիթ-կոկորդ-ականջաբան, սուրդոլոգ
Սարգսյան Գայանե Վալդեմանի
Սարգսյան Գայանե Վալդեմանի
Բժիշկ-օտոլարինգոլոգ, օտովիրաբույժ
Մոսեսովա Նելլի Միխաիլի
Մոսեսովա Նելլի Միխաիլի
Բժիշկ-աուդիոլոգ
Լսողության նորածնային սկրինինգի ծրագրի կոորդինատոր
Մալխասյան Նունե Բորիսի
Մալխասյան Նունե Բորիսի
Քիթ-կոկորդ-ականջաբան
Մացոյան Մարգարիտա Արթուրի
Մացոյան Մարգարիտա Արթուրի
Պլաստիկ վիրաբույժ
Հակոբյան Սյուզաննա Սահակի
Հակոբյան Սյուզաննա Սահակի
Բժիշկ-օտոլարինգոլոգ
Այվազյան Արև Ռոբերտի
Այվազյան Արև Ռոբերտի
Քիթ-կոկորդ-ականջաբան
Նահապետյան Հասմիկ Ռուբիկի
Նահապետյան Հասմիկ Ռուբիկի
Բժիշկ-օտոլարինգոլոգ
Օրդոյան Կլարա Դավթի
Օրդոյան Կլարա Դավթի
Քիթ-կոկորդ-ականջաբան
Այվազյան Գայանե Միսակի
Այվազյան Գայանե Միսակի
Քիթ-կոկորդ-ականջաբան
Արաբկիր-Սթոնի Բրուք. սիմպոզիում
18 ապրիլ
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի եւ Նյու Յորքի «Սթոնի Բրուք» հիվանդանոցի համագործակցությանն ու այդ շրջանակում կազմակերպված սիմպոզիումին: #ArabkirMC #StonyBrook
Լսողության նորածնային սկրինինգ
03 մարտ
Լսողության օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիր էին եկել նաեւ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լրագրող-ուսանողները: 
Մեր բժիշկները` պարկինսոնիզմի և լսողության հիգիենայի մասին
31 հունվար
    «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարի այս թողարկմանը հրավիրվել էին նաև մեր մասնագետները: Նյարդավիրաբույժ Նիկո Արզումանյանը պատասխանել է պարկինսոնի հիվանդության մասին հարցերին, իսկ սուրդոլոգ Նելլի Մոսեսովան` լսղության հիգիենայի: Դիտեք և եղեք տեղեկացված  
Հարցրու բժշկին. լսողություն
03 մարտ 24
Լսողության համաշխարհային օրվա առիթով news.am-ի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոլոգ Նելլի Մոսեսովան. ինչպե՞ս կարող են ծնողները հասկանալ, որ նորածին երեխան լսողության խնդիր ունի, ի՞նչ է լսողության նորածնային սկրինինգը, երբվանի՞ց է այն իրականացվում Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան, որո՞նք են ի ծնե եւ ձեռբերովի ծանրալսության և խլության պատճառները, ծանրալսության և խլության բուժման ի՞նչ եղանակներ կան, սկրինինգի և խխունջային ներպատվաստման շնորհիվ կհասնե՞նք նրան, որ այլևս ժեստերի լեզվի կարիք չի լինի:   Ինչպե՞ս կարող են ծնողները հասկանալ, որ նորածինը լսողության խնդիր ունի: Երեխայի զարգացման առաջին տարիներին իհարկե շատ բարդ է գուշակել կա՞ ինչ-որ խնդիր լսողության հետ, թե` ոչ: Չնայած կան հստակ կետեր, որոնք երեխան պետք է կատարի իր զարգացման տարբեր փուլերում: Օրինակ` 1 ամսեկան երեխայից մենք առանձնապես ձայնին ռեակցիաներ չենք սպասում: Միայն մոտիկից հնչած` կտրուկ ու բարձր, ձայնին կարող ենք տեսնել կամ հայացքի կենտրոնացում կամ թեթև թափահարում: 3 ամսեկանին մոտ երեխաներն արդեն շատ ավելի լավ արձագանքում են մարդու ձայներին: Մոր ձայնն են սկսում ճանաչել: Նույնիսկ չտեսնելով մայրիկին նրանք ժպտում են, ուրախանում են: 6 ամսեկանին մոտ արդեն հայտնվում է բլբլոցը, կարողանում է հստակ հասկանալ` ձայնի աղբյուրը որ կողմից է, հետևում է ձայնի աղբյուրին: 1 տարեկանին մոտ մենք արդեն ակնկալում ենք երեխայից առաջին բառերը: Իհարկե, սրանք կարևոր են, բայց շատ ավելի ճշգրիտ կլինի կատարել գործիքային հետազոտություն: Հենց դրա պատճառով Հայաստանի ծննդատներում երեխայի ծնվելիս առաջին օրերին կատարվում է երեխայի լսողական սկրինինգ:   Ի՞նչ է լսողության նորածնային սկրինինգը:  Լսողության նորածնային սկրինինգը դա նորածինների լսողության զանգվածային հետազոտություն է: Այն կատարվում է փուլային: Առաջին փուլը կատարվում է ծննդատանը` երեխայի ծնվելու առաջին օրերին, մինչև դուրսգրումը: Եթե առաջանում է լսողության իջեցման կասկած, ապա հետազոտությունը պետք է կրկնվի: Կրկնվում է երեխայի մինչ 2 ամսեկանը: Նորից կասկած առաջանալու դեպքում արդեն կատարվում է լիարժեք աուդիոլոգիական հետազոտություն, երբ որ շատ ավելի դժվար մեթոդներ են օգտագործվում և ստուգում է լսողությունը, մենք կարողանում ենք արդեն հստակ պատկերացնել` կա՞ լսողության իջեցում, թե` ոչ, և եթե կա` ինչքա՞ն է լսողության իջեցումը:   Երբվանի՞ց է այն իրականացվում Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան: Լսողության նորածնային սքրինինգը Հայաստանում իրականացվում է 2008 թվականի հուլիսից: Այն ժամանակ իրականացվում էր միայն 4 ծննդատներում, բայց 2018 թվականից ի վեր գրեթե բոլոր ծննդատները Հայաստանում ունեն հնարավորություն կատարել լսողական սկրինինգ: Ստացված արդյունքերը համապատասխանում են միջազգային տվյալներին: Մոտավորապես հազարին  մեկ երեխա է ծնվում լսողության իջեցումով:   Որո՞նք են ի ծնե ծանրալսության և խլության պատճառները: Ի ծնե ծանրալսության զարգացման պատճառները շատ տարբեր են: Սովորաբար լինում է մի անգամից ոչ թե մեկ պատճառ, այլ` մի քանիսը: Ամենահաճախ հանդիպող լսողության իջեցման պատճառը համարվում է ժառանգականությունը: 30-50% դեպքերում հենց ժառանգություն է բերում լսողության իջեցման: Իդեպ պետք է նշել, որ, չնայած, մենք կոչում ենք այն ժառանգական, բայց ոչ պարտադիր պայման է, որ ծնողներն ունենան նույն խնդիրը:Սովորաբար` 80% դեպքերում, վատ լսող երեխաները ծնվում են առողջ ծնողներից: Մյուս պատճառը դա հղիության պաթոլոգիկ ընթացքն է: Այն ամենն, ինչը կարող է բերել բնականոն հղիության խաթարմանը, նույն ազդակներն ազդում են նաև լսողության զարգացման վրա: Կարող ենք նշել, որ մեծ խումբ են կազմում մոր հղության ընթացքում կրած ինֆեկցիոն հիվանդությունները: Որոշ դեղամիջոցներ հղիության ընթացքում օգտագործելուց հետո կարող է զարգանալ ծանրալսություն, նաև վաղաժամ ծննդաբերությունից և նույնիսկ երբ որ 42 շաբաթն է անցնում` ուշ ծննդաբերությունից: Նաև ծննդաբերական տրավմաների հետևանքով կարող է զարգանալ ծանրալսություն, մոր վնասակար սովորությունից, մոր սոմատիկ հիվանդություններից, ինչպիսին են դիաբետը, արյան որոշ հիվանդություններ` անեմիան, այն ամենն, ինչ բերում է երեխայի սնուցման խանգարմանը, բերում է նաև լսողության իջեցմանը:   Որո՞նք են ձեռքբերովի ծանրալսության և խլության պատճառները: Ձեռքբերովի ծանրալսության հիմնական պատճառներն են ինֆեկցիոն հիվանդությունները: Առաջին տեղերում են կարմրուկ, Քովիդ`վերջին տարիներին, նույնիսկ սովորական սուր շնչառական վարակները կարող են բերել լսողության իջեցման, որոշ դեղամիջոցներ` քիմիոթերապիայի, տուբերկուլոզի բուժման ընթացքում օգտագործած: Կարող են լինել տրավմաներ` գանգուղեղային, որոնք նույնպես կարող են բերել լսողության իջեցման: Մի քիչ ավելի մեծ տարիքում միանում են նաև աղմուկից առաջացած լսողության իջեցման դեպքերը, որոնք մեր ժամանակներում բավականին մեծ տոկոս են կազմում, որովհետև հիմա բոլորը կրում են ականջակալներ, լսում են բարձր երաժշտություն: Այդ ամենը կարող է բերել լսողության իջեցմանը:   Ծանրալսության և խուլության բուժման ի՞նչ եղանակներ կան: Ծանրալսությունը բուժվում է սուր առաջացման առաջին 5 օրվա ընթացքում: Նույնիսկ 2 շաբաթ հետո արդեն բուժման բոլոր միջոցառումներն առանձնապես արդյունավետ չեն: Դրա համար խորհուրդ է տրվում, եթե դուք նկատել եք լսողության կտուկ նվազում, մի անգամից դիմել բժիշկի, որովհետև այդ ժամանակ ամեն րոպեն, ամեն ժամը շատ կարևոր են: Մյուս հնարավորությունն արդեն ոչ թե բուժել, այլ` կոմպենսացնել այն, ինչ մենք կորցրել ենք: Մենք կոմպենսացնում ենք լսողության իջեցումը լսողական սարքերով, իսկ եթե դրանք անարդյունավետ են, այդպես էլ է լինում շատ ժամանակ, այդ դեպքում արդեն դիմում ենք վիրաբուժական մեթոդներին և կատարվում է կոխլյառ իմպլանտացիա:   Հնարավո՞ր է հասնել նրան, որ խուլ ու համրերի հատուկ լեզվի կարիք այլևս չլինի: Այս պահին չնայած տեխնոլոգիաների զարգացմանը և նրան, որ մենք հիանալի լսողական սարքեր ունենք ու հնարավորություն ունենք կոխլյառ իմպլանտացիայի, կենտրոնական իմպլանտի տեղադրման, սակայն լինում են դեպքեր, երբ այդ ամենն անարդյունավետ է, և դեռ ժեստերի լեզուն ու այդ հնարավորությունը` շփվել ուրիշ մարդկանց հետ ուրիշ միջոցներով, պարզապես ժեստերով շատ կարևոր է որոշ երեխաների և մեծերի համար: Ինձ թվում է, իհարկե շատ արագ է ամեն ինչը զարգանում, հուսանք, որ մոտակա ժամանակները մարդիկ կկարողանան հասնել արդեն դրան, որ բոլոր հնարավոր դեպքերում կկարողանան զարգացնել թե խոսքը թե լսողությունը:
Մարտի 3. Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 24
Լսողության համաշխարհային օրվան ընդառաջ Հանրային հեռուսատընկերության լրատվականի թիմը հյուրընկալվել է «Արաբկիր» բժշկական համալիրի Խոսքի զարգացման կենտրոնում, որտեղ տարեկան լսողական խանգարումներ ունեցող 40 երեխա է հաճախում՝ շաբաթական 4 անգամ:   Սուրդոլոգիական ծառայության թիմի՝ բժիշկների, աուդիոմետրիստների, սուրդոթերապիստների, արտթերապիստների, հոգեբանների, եւ իհարկե, ծնողների նվիրյալ աշխատանքի արդյունքում երեխաները խոսել են սովորում եւ հաճախում հանրակրթական դպրոցներ:   - Քո անու՞նը... - Նարեկ: - Քանի՞ տարեկան ես: - Յոթ: Չորորդ աստիճանի բնածին ծանրալսությամբ Նարեկն առաջին դասարանում է սովորում: Արաբկիր բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոնում է ստուգելու իր գրանցած առաջընթացը:   Նարեկի մայր Սյուզաննա Հարությունյանը պատմում է. - 4.5 տարեկանում ունեցանք առաջին բառերը` մամա, պապա մեկ էլ ամի, ատաչ` կարմիր, կանաչ գույները որպես էդպիսին: Արդեն մեկ տարի հետո ընկեր Ռոզայի ցուցումով ես օրագիր պահեցի, որտեղ նշում էի բառերը հերթականությամբ: Պատահմամբ հաջորդ տարի նույն ամսաթվին բացում եմ լրացնելու ու տեսնում եմ` արդեն 270 ավել բառ ունենք:   Լսողության պահպանման միջազգային օրը կենտրոնում շատ հյուրեր կան: Նախկին սաներն են եկել` անձամբ շնորհակալություն ասելու: 7 ամյա Մարիամն արտասանում է: Արդեն որոշել է, բժիշկ է դառնալու` ատամնաբույժ: Ոչինչ չի էլ հուշում, որ փոքրիկը ժամանակին լսողության կամ խոսքի խնդիր է ունեցել:   Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է. - Ավելի ուշ է ախտորոշվել Մարիամիկը, ունեցել է որոշակի խոսքային տվյալներ, պրոթեզավորվել է և արդեն աշխատել ենք խոսքի որակի լավացման վրա:    Վաղ ախտորոշումը և միջամտությունները նպաստում են խնդիրների արագ հաղթահարմանն ու սոցիալիզացիային:   Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է. - Վառ օրինակ է վաղ միջամտության, երբ որ երեխան ժամանակին ստուգվել է, հայտնաբերվել է, ախտորոշվել է, պրոթեզավորվել է և ուղղորդվել է պարապմունքների:   Աշխատանքների շնորհիվ Աննան ունի խոսքի այնպիսի զարգացում ինչպիսին իր հասակակիցները: Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումները հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել ծանրալսության ազդեցությունը երեխայի զարգացման վրա:   Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է. - ԱՀԿ-ի տվյալներով բնակչության 5% ունի լսողության տարբեր խնդիրներ: Երեխաների մոտ էլ դա ահագին շատ է հանդիպում: Նույնիսկ նոր ծնված երեխաների մոտ համարվում է ամենահաճախ պատահող պոթոլոգիաներից մեկն է: Հանդիպում է հազարից մեկ հոգու մոտ միջինում:   30-50% դեպքերում համարվում է, որ լսողության կորուստն ունի ժառանգական բնույթ, բայց կարող են լսողական խնդիրներով երեխաներ ծնվել նաև առողջ ծնողներից:    Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է. - Տարբեր են պատճառները, ինչից հետո կարող է լինել լսողության իջեցում: Մեծ մաս դեպքերում լսողության իջեցումը կարող է լինել որպես հետևանք սուր-շնչառական վարակներից հետո կամ տարբեր, ուրիշ հիվանդություններից հետո ու մեծ մաս դեպքերում կրում է ժամանակավոր բնույթ:   Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականին, իսկ 2018 թվականից այն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Ժամանակակից բժշկությունը տալիս է բոլոր հնարավորությունները երեխաների լսողությունը լավացնելու համար: Եթե ուզում եք աշխարհին կապող լսողական զգայարանը չկորցնել` հետևեք Ձեր առողջությանը:
Լիարժեք շնչելով` «Արաբկիր» ԲՀ-ի հետ
03 օգոստոս 23
Շնչառական խնդիրները բավական տարածված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում: Դրանք կարող են ծագել տարբեր պատճառներով եւ պահանջել մասնագիտական տարբեր մոտեցումներ:   «Արաբկիր» բժշկական համալիրում համատեղված են շնչառական խնդիրների լուծման բոլոր ճանապարհները` ախտորոշման, բուժման, կանխարգելման եւ վերահսկողության օղակներով: Տարբեր ծառայությունների մեր թիմերի համատեղ ջանքերով պացիենտներն ազատվում են այդ խնդիրներից եւ շարունակում ապրել` լիարժեք շնչելով: News.am-ի տեսանյութը շնչառության խանգարումների եւ դրանցից ազատվելու ժամանակակից ձեւերի մասին է: Քթային դժվարաշնչությունը կարող է լինել տարբեր պատճառներով: Քթի փակվածությունը կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների պատճառով կամ կարող է լինել անատոմիական շեղումների կամ նորագոյացությունների հետեւանք: «Արաբկիր» բժշկական համալիրի ՔԿԱ մեծահասակների եւ մանկական ծառայության ղեկավար Գուրգեն Հարությունյանը նշում է. մեծահասակների եւ երեխաների մոտ դժվարաշնչության ամենահաճախ հանդիպող պատճառները տարբեր են. Մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրը միջնապատի թեքվածությունն է։ Դրա հիմնական երկու պատճառներ կան՝ առաջինը, երբ միջնապատի հիմնական աճառային հատվածը, որը բաժանում է քթի աջ եւ ձախ հատվածները, ավելի արագ է աճում, քան գանգի ոսկրերը, եւ չտեղավորվելով այդ հատվածում, սկսում է դեֆորմացվել։ Մյուս՝ առավել հաճախ հանդիպող պատճառները քթի տրավմաներն են, թեկուզ մանկական տարիքում ստացած, որն այդ ժամանակ չի արտացոլվում, բայց աճին ու զարգացմանը զուգահեռ կրկին միջնապատը դեֆորմացվում է եւ խանգարում շնչառությանը։ Միջնապատին զուգահեռ գնում է խեցիների հիպերտրոֆիան, որի պատճառները կարող են լինել միջնապատի թեքվածությունը եւ երկար ժամանակ քթի անոթասեղմիչ կաթիլների օգտագործումը։ Այս խնդիրը կարող է զուգակցվել պոլիպներով, որոնք բերում են քթային անցուղիների փակման։ Երեխաների մոտ ամենահաճախը հանդիպում է ադենոիդ հյուսվածքի գերաճը, որը գտնվում է քթըմպանում։ Այդ հյուսվածքը 9-10 տարեկանում հետ զարգացում է ունենում եւ խնդիրը վերանում է, բայց շատ դեպքերում հյուսվածքն ունենում է գերաճ, որը խանգարում է շնչառությանը։ Բուժումը կախված է հյուսվածքի գերաճի աստիճանից։ Քթում պոլիպների առկայության դեպքում պարտադիր կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ պոլիպների ամբողջական տեղակայումը և վիրահատության ծավալը որոշելու համար։ «Արաբկիրում» այսօր այս վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով. Ներկայումս քթի խոռոչում պոլիպների վիրահատությունը քթի եւ հարակից խոռոչներում մեր կլինիկայում կատարվում է ժամանակակից էնդոսկոպների օգնությամբ, որոնց դեպքում վնասը նվազագույնի է հասցվում, ոչ մի տեղից կտրվածք չի արվում եւ վիրահատությունները արվում են քթանցքների միջոցով՝ մոնիտորների վերահսկողությամբ։ Էնդոսկոպից բացի կենտրոնի ՔԿԱ ծառայությունը հագեցած է նաեւ այլ ժամանակակից սարքերով, որոնցով կատարվում է խեցիների աբլյացիա։ Շատ պացիենտների անհանգստանցում է խեցիների հիպերտրոֆիան։ Կան պացիենտներ, ովքեր ունեն դժվարաշնչություն միջնապատի հետ կապված բայց այժմ եւս ունեն դժվարաշնչության գանգատներ։ Դրա հիմնական պատճառը խեցիների հիպերտրոֆիան է։ Կան խեցիների բուժման ժամանակակից մոտեցումներ․ ինչպես վիրահատական միջամտություն, որի դեպքում կատարվում է խեցիների վազատամիա, վատերոպոզիցիա, այնպես էլ ամբուլատոր պայմաններում կարելի է կատարել խեցիների վիրահատություն։ Մեր կլինիկայում ունենք Olympus ֆիրմայի Selon սարքը, որը ժամանակակից, պահպանողական, խնայողական եւ արագ մեթոդ է։ Խեցիների աբլյացիա է կատարվում, որի ժամանակ խեցիները կրճատվում են եւ ունենում ենք բավականին լավ էֆեկտ։ Մեկ այլ մեծ խումբ, որը հանգեցնում է շնչառական բարդությունների, ալերգիկ ռինիտն է: Եվ այս խմբի բուժման համար անհրաժեշտ է դիմել ոչ միայն ԼՕՌ մասնագետին, այլեւ ալերգոլոգին: «Արաբկիր» բժշկական համալիրում այս խնդիրը լուծում են համալիր մոտեցմամբ։ Օտորինոլարինգոլոգը ձեզ անպայման կուղարկի ալերգոլոգիական ծառայություն ստուգման, եթե կասկածի, որ ձեր դժվարաշնչության պատճառը ալերգիան է։ Իսկ ալերգիայի հետեւանքները, որոնք հանգեցրել են շնչառության դժվարության, կբուժի ԼՕՌ մասնագետը։ Գուրգեն Հարությունյանի խոսքով՝ հատկապես պետք է ուշադիր լինել պոլիպների նկատմամբ, որոնք կարող են ալերգիկ ծագում ունենալ եւ կապված լինել բրոնխիալ ասթմայի հետ։ Դրա համար նման դեպքերում շատ հաճախ դիմում ենք ալերգոլոգի խորհրդատվության եւ հիվանդությունները վարվում են իրար հետ։ Ասթմայի հայտնաբերման դեպքում մինչ պոլիպի հեռացման վիրահատությունը պարտադիր է հիվանդներին նախապատրաստել եւ դա կատարվում է ալերգոլոգիների վերահսկողության տակ, կատարվում են շնչառական թեստեր, գնահատվում է ասթմայի ծանրության աստիճանը, նշանակվում բուժում, նախապատրաստում հիվանդին և գնում վիրահատության։ Շատ հանդիպում են նաեւ ալերգիկ ռինիտները, որոնք բերում են դժվարաշնչության, խեցիների այտուցվածության, անընդհատ լորձարտադրության՝ փռշտոցներով։ Կարող են լինել ինչպես սեզոնային, այնպես էլ շուրջտարյա ալերգիկ ռինիտներ։ Բուժումը այստեղ կատարվում է ոչ միայն քիչ-կոկորդ ականջաբանի կողմից կաթիլների նշանակմամբ, այլեւ ալերգոլոգի հետ համատեղ, որ նրանք նշանակեն բուժում, որոշեն ալերգենի տեսակը։ Լինում են դեպքեր, երբ ալերգիկ ռինիտը կա, բայց կա նաեւ արտահայտված միջնապատի թեքվածություն, որ անգամ խեցիների կրճատվելու ֆոնի վրա մեկ է՝ թեքվածությունը խանգարելու է շնչառությանը։ Այդ դեպքում գնում ենք վիրահատական միջամտության․ ուղղվում է միջնապատը, կրճատվում են խեցիները։ Գոյություն ունի մի հասկացություն, երբ միջնապատը վիրահատելուց հետո հիվանդները հարցնում են՝ մեր գանգատները կվերանան, թե չէ։ Վիրահատության արդյունքում այդ մարդու ալերգիկ ռինիտը չի վերանալու, սակայն երբ մենք ուղղում ենք միջնապատը եւ օդը սկսում է ճիշտ հոսել, ալերգիայի ժամանակ խեցիների մեծացման դեպքում շնչառությունը այդ աստիճան դժվարացած չի լինի։ Շնչառական բժշկության եւ ալերգոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանն ասում է. ալերգիայի ախտորոշումն իրականացվում է երկու փուլով. Առաջին փուլում մաշկային բրիք թեստերն են, որոնք հնարավորություն են տալիս մեծ քանակով հաճախակի հանդիպող ալերգենների նկատմամբ ստուգել գերզգայնությունը կամ սենսիբիլիզացիան եւ առաջարկել ալերգիկ ռինիտի կոնսերվատիվ բուժում, որը լինում է երկու տեսակի՝ սեզոնային բուժում եւ վերջնական բուժում, որը կոչվում է ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա։ Դրա համար անհրաժեշտ է նաեւ մոլեկուլյար դիագնոստիկա, որը եւս կարողանում ենք իրականացնել, այսինքն երբ ուզում ենք պարզել, թե որ լուծույթներն են անհարժեշտ թիրախավորված բուժում իրականացնելու համար, քանի որ տարբեր մարդիկ տարբեր ալերգեններից կամ դրանց տարբեր հատվածներից են ունենում ալերգիա։ Որպեսզի մենք ճիշտ ընտրենք բուժումը, նպատակաուղղված, այդ մոլեկուլյար դիագնոստիկան ենք իրականացնում արյան թեստերի միջոցով եւ առաջարկում իմունոթերապիա, որը տեւում է 3-5 տարի։ Մեքն աշխատում ենք նվազագույն տեւողությամբ իրականացնել բուժումը՝ 3 տարի, որն օգնում է հետագա կյանքի տարիների համար ալերգիկ ռինիտի աշխատնիշները նվազեցնել 60-80 տոկոսով, ինչը նշանակում է, որ եթե մարդը սեզոնի ընթացքում՝ 3-4 ամիս, օգտագործում են ամենօրյա դեղեր և անգամ այդ պարագայում չեն կարողանում նորմալ շնչել, անգամ զարգացնում են ստորին շնչուղիների բորբոքում՝ ասթմա, այս դեպքում 60-80 տոկոսով ամեն տարի նվազում է դեղերի օգտագործման քանակը եւ համապատասխանաբար նաեւ ասթմայի զարգացման ռիսկը։ Ալերգիայի եւ ասթմայի հետազոտության համար «Արաբկիր» բժշկական համալիրն ունի եզակի շնչառական լաբորատորիա, որտեղ որոշում են թոքերի ստատիկ եւ դինամիկ ծավալները, հետազոտում են տարբեր բիոմարկերներ, ստուգում թոքերի եւ սրտի աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ. Քանի որ ալերգիաները հաճախ ուղեկցվում են ասթմայով, մենք ունենք Հայաստանում եզակի շնչառական լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս որոշել թոքերի ստատիկ եւ դինամիկ ծավալները։ Կամ որ նույնն է՝ որքան օդ է տեղավորվում թոքերում, ինչ արագությամբ է մարդը արտշնչում, երբ մարդը շնչում է, որքան մնացորդային օդ է մնում թոքերում, եւ արդյոք այդ ցուցանիշները օբյեկտիվ են։ Քանի որ մենք հաճախ երեխաների հետ ենք գործ ունենում, որոնք դժվարանում են տեխնիկապես ճիշտ իրականացնել, կամ մեծահասակների, որոնք հիվանդության պատճառով դժվարություններ ունեն եւ այսպես կոչված բոդիպլետիսմոգրաֆիան մեզ թույլ է տալիս օբյեկտիվ ծավալները որոշել՝ անկախ պացիենտի կամքից։ Հիմնվելով այդ օբյեկտիվ տվյալների վրա՝ կարողանում ենք ախտորոշումը հաստատել կամ մերժել։ Ունենք նաեւ բիոմարկերների հետազոտություն։ Այսինքն երբ ուզում ենք իմանալ՝ արդյոք մարդու շնչուղիներում կա խրոնիկ բորբոքում եւ արդյոք նշանակվող բուժումը ժամանակավոր է լինելու, թե երկարատեւ, մենք որոշում ենք՝ արտաշնչական ազոտի օքսիդի հետազոտությամբ, որը ալերգիկ բորբոքման բիոմարկեր է շնչուղիներում եւ այժմ աշխարհում, հիմնականում՝ զարգացած երկրներում կիրառվում է ասթմայի ախտորոշման հաստատման համար։ Ունենք նաեւ ախտորոշման հաստատման թեստեր։ Քանի որ մենք աշխատում ենք նաեւ զինակոչիկների հետ, ում դեպքում շատ կարեւոր է հասկանալ, թե արդյոք մարդը խնդիր ունենում է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, եւ եթե ունենում է, ինչ տիպի խնդիր է՝ շնչառությամբ է պայմանավորված, սրտի աշխատանքով, թե առկա են նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Այս դեպքում ունենք երկու հետազոտության տեսակ։ Մեկը ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեստն է, որի դեպքում մարդը վազում է եւ մենք կարողանում ենք վազքի ընթացքում որոշել՝ ինչպիսի փոփոխությունների են ենթարկվում շնչուղիները։ Մյուսը թույլ է տալիս բացի շչուղիներից ստուգել նաեւ սիրտը, այսինքն էլեկտրասրտագրություն, միաժամանակ որոշում ենք՝ մարդը ինչքան թթվածին է արտաշնչում, ինչքան ածխաթթու գազ է արտաշնչում ներշնչման, որքան թթվածին է ներշնչում, այդ ընթացքում սիրտը ինչպես է աշխատում, եւ կարողանում ենք որոշել, թե այդ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումը օրգանիզմի որ օղակի սխալ աշխատանքի պատճառով է տեղի ունենում կամ գուցե ոչ մարզված լինելու։ Այս հետազոտությունը մենք հաճախ կիրառում ենք նաեւ սպորտսմենների մարզունակությունը պարզելու համար։ Աստղիկ Բաղդասարյանն ասում է`քիթը շնչուղիների ծխնելույզն է։ Երբ այն փակված է, ստորին շնչուղիներում նույնպես կարող է խնդիր առաջանալ, քանի որ վերին եւ ստորին շնչուղիները կապված են իրար հետ: Ծխնելույզով` օդատար համակարգ, ապա հիմնական օրգաններ` թոքեր եւ հակառակը. «Արաբկիրում» ուշադրության կենտրոնում են առողջ շնչառության բոլոր հատվածները` ախտորոշող, բուժող, պահպանող եւ կանխարգելով բոլոր եղանակներով:      
Դեպի դպրոց` խոսքի զարգացման կենտրոնից
17 հուլիս 23
Ուրախ հանդեսով է ավարտվել Լսողական խնդիրներ ունեցող երեխաների Խոսքի զանգացման կենտրոնի այս տարվա շրջանը եւս: Երեխաներն իրենց 8 ընկերներին ճանապարհել են հանրակրթական դպրոցներ, եւ կարեւորը` զարգացած խոսքով, ինչն անգնահատելի նշանակություն ունի նրանց հետագա ուսումնական ընթացքի եւ, ընդհանրապես, կյանքի համար:   Եթե հասարակության շատ քիչ, կարելի է ասել` հատուկենտ ներկայացուցիչներ են, որ գիտեն ժեստերի լեզու, որով հաղորդակցվում են խուլ եւ խոր ծանրալսությամբ մարդիկ, ուրեմն առավել քան առաջնային է դառնում այս երեխաների խոսքի զարգացումը, ինչին էլ ուղղված են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի ջանքերը: Երեխաների համար այստեղ, նախեւառաջ, լսողական ճիշտ սարքեր են ընտրվում եւ հարմարեցվում դրանք` ըստ լսողության աստիճանի եւ անհատական կարիքի: Դրան զուգահեռ կազմակերպվում են սուրդոթերապիստների հետ խորհրդատվական հանդիպումները, մի փոքր ավելի ուշ` կանոկակարգված պարապմունքները` երկու օր անհատական եւ երկու օր խմբակային-երաժշտական ժամանակացույցով: Այսպիսով, մեր փոքրիկները սկսում են սովորել ամենավաղ տարիքից` հաճախելով պարապմունքների, զգալով պատասխանատվություն եւ դառնալով ավելի կազմակերպված ու ինքնուրույն: Դա նկատում են նրանց դպրոցում ընդունող ուսուցիչները:   Բարի երթ ենք մաղթում, հետաքրքիր եւ հաճելի ճամփորդություն դպրոցում, մեր սիրելիներ:
Լսողության համաշխարհային օրը
06 մարտ 23
Մարտի 3-ը Լսողության համաշխարհային օրն է` կարեւոր օրերից մեկը բժշկական օրացույցում:   Աշխարհին մեզ կապող մեր զգայարաններից մեկը` լսողական զգայարանը, առանձնակի խնամքի եւ հոգատարության կարիք ունի: Հենց այս է օրվա այս տարվա կարգախոսը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Մասնագետները կոչ են անում ուշադիր լինել լսողության նկատմամաբ, պարբերաբար հետազոտվել առողջության առաջնային օղակում եւ հայտնաբերվող խնդիրների դեպքում անմիջապես իրականացնել քայլեր` ուղղված խնդրի խորացման կանխարգելմանը:     «Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանում ապրող լսողական խնդիրներով երեխաների սպասարկման ամենամեծ կենտրոնն է: Այստեղ իրականացվում է 1200-ից ավել երեխաների դիսպանսեր վերահսկողություն: Սուրդոլոգիական ծառայության մեր թիմի ջանքերով փոքրիկները կարողանում են խոսել սովորել` անգամ լսողության խոր կորուստներ ունենալով եւ հաճախել հանրակրթական դպրոցներ` լիարժեք ներառվելով հասարակություն: https://arabkirmc.am/hy/services/93
Սիմֆոնիկ նվագախումբը «Արաբկիր» ԲՀ-ում
11 փետրվար 23
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ն համատեղում են հասարակական արժեքներ ստեղծելու առաքելությանն ուղղված իրենց ջանքերը: Կողմերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Վերջիններս համատեղ ուժերով կաշխատեն՝ նպաստելու լսողության խանգարում ունեցող երեխաների սոցիալականացմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լսողության հաշմանդամություն ունեցող երիտասարդների լիակատար և արդյունավետ ներառմանը: Համագործակցությունն ուղղված կլինի երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով իրականացվող նախագծերին` երեխաներին պարգևելու գեղեցիկը ընկալելու, գնահատելու կարևորագույն զգացողությունը՝ լսողությունը: Համատեղ իրականացվելիք ծրագրերը միտված կլինեն նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներին և երիտասարդներին դասական երաժշտությանը հաղորդակից դարձնելուն: Հուշագրի ստորագրման արարողության առթիվ հրավիրված միջոցառմանը ներկա էին նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք հանդես եկան իրենց կատարումներով՝ ներկայացնելով երաժշտական, ասմունքի ու պարի փոքրիկ համարներ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ լսողական դժվարություններ ունեցող երեխաների խնդիրները նաև նվագախմբի խնդիրներն են: «Մեր բոլորի ցանկությունն է ունենալ ավելի լավ հասարակություն, առողջ հաղորդակցություն, և այս համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի այստեղ նստած երեխաները տարիներ անց լինեն մեր ունկնդիրների թվում ու կարողանան հետևել թե՜ նվագախմբին, թե՜ երաժշտությանն ընդհանրապես»,- ասաց մաեստրո Սմբատյանը: «Հավատ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը նկատեց. «Երաժիշտներն իրենց լսողության շնորհիվ Հայաստանը ներկայացնում են աշխարհին: Մեր երեխաներն աշխարհ մտնելու կարիք ունեն, բայց չունեն այն լսողությունը, որ մենք՝ որպես ծնողներ, կցանկանայինք: Գուցե այսօր այստեղ ներկա երեխաները երաժիշտներ չդառնան, բայց որ նրանք պիտանի մարդիկ են դառնում, մենք համոզվել ենք, և հույս ունենք, որ Սիմֆոնիկի հետ մեր բարեկամությունը միայն ու միայն նպաստելու է դրան»: Վատ լսող երեխաների ծնողների «Հավատ» ՀԿ-ն գործում է 1996 թվականից՝ «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական սուրդոկենտրոնին կից, որտեղ հաշվառված են Հայաստանում բնակվող և լսողության խնդիր ունեցող 0-18 տարեկան 1000-ից ավելի երախաներ և դեռահասներ: «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ մեր բոլորի նպատակն է, որպեսզի երեխաները լինեն անկաշկանդ և առավելագույնս ներառվեն հասարակություն, և ստորագրված հուշագիրն ուղղված է այդ նպատակին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն իրենց հերթին գեղեցիկ կատարումներ պարգևեցին երեխաներին, ինչպես նաև նվերներ, այդ թվում՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» նկարազարդ գիրքը: Տեսանյութը` հղումով:
Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 22
Մարտի 3-ը լսողության համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսը` «Խնայել լսողությունը ամբողջ կյանքի համար»: «Արաբկիր» ԲՀ-ի մանկական սուրդոլոգիական ծառայությունը, որի դիսպանսերում գրանցված է մոտ 1200 երեխա, լսողության խնդիրների կանխարգելման, դրանց վաղ ախտորոշման եւ երեխաների խոսքի զարգացմանն ուղղված վաղ միջամտությունների կազմակերպման առաջատարն է Հայաստանում: Համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ` մեր մասնագետների թիմը կարողանում է անել առավելագույնը` հանուն լսողական խնդիրներով երեխաների առողջության եւ կյանքի որակի: Լսողական խնդիրների մասին մի շարք հարցերի պատասխաններ լսեք սուրդոլոգիական կենտրոնին կից գործող «Հավատ» հասարակական կազմակերպության «Ծնողական դպրոց» տեսաշարում: https://www.youtube.com/watch?v=WATcYmeSq14...    
Օտոլարինգոլոգիա
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Պարատոնզիլյար թարախակույտի հատում (ընդհանուր անզգայացմամբ)
100 000
Ուվուլոպլստիկա (ընդհանուր անզգայացմամբ)
100 000
Միրինգոտոմիա ընդհանուր անզգայացմամբ
100 000
Քթի կոտրվածքներ - ռեպոզիցիա (ընդհանուր անզգայացմամբ)
100 000
Վիարահատություններ քրոնիկական հիպերտրոֆիկ ռինիտի կապակցությամբ (ընդհանուր անզգայացմամբ)
140 000
Կոխլեար-վեստիբուլյար ֆունկցիայի սուր խանգարման կոնսերվատիվ բուժում
140 000
Սուր անտրիտի կամ մաստոիդիտի կոնսերվատիվ բուժում
140 000
Միջին ականջի էքսուդատիվ բորբոքում` թմբկաթաղանթի շունտավորում (տեղային անզգայացմամբ) միակողմանի
140 000
ՔԿԱ հետվիրահատական արյունահոսություններ
140 000
ՔԿԱ օրգանների վնասվածքներ
140 000
Սուր միջին օտիտի կոնսերվատիվ բուժում
140 000
Օտիտների կոնսերվատիվ բուժում
140 000
Քթի և հարակից խոռոչների կոնսերվատիվ բուժումներ
140 000
Ուվուլոպալատոֆարինգոպլաստիկա (ընդհանուր անզգայացմամբ)
170 000
Միջին ականջի էքսուդատիվ բորբոքում, թմբկաթաղանթի շունտավորում միակողմանի (ընդհանուր անզգայացմամբ, ներառյալ շունտի արժեքը)
170 000
Միջին ականջի էքսուդատիվ բորբոքում, թմբկաթաղանթի շունտավորում երկկողմանի (տեղային անզգայացմամբ, ներառյալ շունտի արժեքը)
170 000
Տիմպանոպլաստիկայի հետվիրահատական րեվիզիա (ընդհանուր անզգայացմամբ)
170 000
Ականջախեցու ռեկոնստրուկտիվ միակողմանի վիրահատություն (տեղային անզգայացմամբ)
170 000
Միջին ականջի էքսուդատիվ բորբոքում, թմբկաթաղանթի շունտավորում երկկողմանի (ընդհանուր անզգայացմամբ, ներառյալ շունտի արժեքը)
210 000
Ականջախեցու ռեկոնստրուկտիվ միակողմանի վիրահատություն (ընդհանուր անզգայացմամբ)
210 000
Ներակնակապճային բարդությունների կոնսերվատիվ բուժում (ցելյուլիտ)
210 000
Անտրոտոմիա անտրիտ և/կամ մաստոիդիտի կապակցությամբ (ընդհանուր անզգայացմամբ)
210 000
Սուր միջին օտիտ, բարդացած արտագանգային բարդություններով, կոնսերվատիվ բուժում
230 000
Վիրահատություն կապված քթի միջնապատի ծռվածության հետ - սեպտոպլաստիկա (ընդհանուր անզգայացմամբ)
230 000
Էթմոիդալ կամ հայմորյան խոանալ պոլիպների հեռացում (ընդհանուր անզգայացմամբ)
230 000
Միակողմանի հայմորոտոմիա կամ էթմոիդէկտոմիա (ընդհանուր անզգայացմամբ)
230 000
Երկկողմանի հայմորոտոմիա և/կամ էթմոիդէկտոմիա (ընդհանուր անզգայացմամբ)
280 000
Սեպտոպլաստիկա կոմբինացված միակողմանի հայմորոտոմիայի հետ
280 000
Վիրահատություններ կապված քթի միջնապատի ծռվածության հետ խեցիների շտկմամբ (ընդհանուր անզգայացմամբ)
280 000
Ականջախեցու ռեկոնստրուկտիվ երկկողմանի վիրահատություն (ընդհանուր անզգայացմամբ)
280 000
էնդոլարիգիալ վիրահատություններ ձայնալարերի գոյացությունների կապակցությամբ
350 000
Ստապեդոպլաստիկա (առանց պրոտեզի արժեքի)
350 000
Օսսիկուլոպլաստիկա ընդհանուր անզգայացմամբ (առանց պրոտեզի արժեքի)
350 000
Ռինոսեպտոպլաստիկա
350 000
Սեպտոպլաստիկա կոմբինացված երկկողմանի հայմորոտոմիայի հետ
400 000
Կորտիկալ մաստոիդէկտոմիա (ընդհանուր անզգայացմամբ)
400 000
Միջամտություններ պանսինուսիտի կապակցությամբ (քթի բոլոր հարակից խոռոչների համատեղ ախտահարում)
400 000
Տիմպանոպլաստիկա (ընդհանուր անզգայացմամբ)
400 000
Ականջի արմատական վիրահատություն
500 000
Սուր սեպտիկ վիճակներ (սինուս-տրոմբոզ-օտոգեն Աեպսիս, օտոգեն մենինգիտ էքստրադուրալ , սուբպերիոստալ թարախակույտ)
500 000
Ադենոտոմիա ադենոիդ հյուսվածքի գերաճի կապակցությամբ (ընդհանուր անզգայացմամբ)
170 000
Տոնզիլէկտոմիա քրոնիկական տոնզիլիտի կապակցությամբ (ընդհանուր անզգայացմամբ)
180 000
Ադենոտոնզիլէկտոմիա (ընդհանուր անզգայացմամբ)
250 000
Քթի խոռոչի կամ ըմպանի լորձաթաղանթի դեղորայքային այրում (յուրաքանչյուր պրոցեդուրայի համար)
10 000
Լսողական անցուղու ծծմբախցանի հեռացում
10 000
Պարամեատալ բլոկադա
15 000
Քթի առաջնային տամպոնադա
25 000
Օտար մարմնի հեռացում քթի խոռոչից, լսողական անցուղուց, ըմպանից (տեղային անզգայացմամբ)
15 000
Հայմորային խոռոչի պունկցիա
25 000
Թմբկաթաղանթի հատում - պարացենտեզ (տեղային անզգայացմամբ)
25 000
Քթի ոսկորների կոտրվածքներ - ռեպոզիցիա (տեղային անզգայացմամբ)
30 000
Ներքթային կպումների-սինեխիաների հատում (տեղային անզգայացմամբ)
30 000
Ականջի, արտաքին քթի, քթի միջնապատի, պերիտոնզիլյար և հետըմպանային աբսցեսի (ֆուրունկուլ կամ հեմատոմա) բացում (տեղային անզգայացմամբ)
25 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երևան, Մամիկոնյանց 30, մուտքը` պոլիկլինիկական մասնաշենքով, 3-րդ հարկ
Հեռախոս
015 400 300 /11 95/ գրանցումների համար для регистраций for registrations