Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունք

Մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունք

 

«Արաբկիր» ԲՀ-ի մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունքը տարեկան սպասարկում է 28 օրականից մինչև 1 տարեկան 1000-ից ավել երեխայի։ 

Բաժանմունքը տարիներ շարունակ հմտացել է մանկաբուժության այս առանձնահատուկ ճյուղում: Այստեղ հետազոտվող և բուժվող երեխաներն ամենատարբեր առողջական խնդիրներ են ունենում` սկսած հաճախ հանդիպող շնչական վարակներից, ինչպիսիք են, օրինակ, թթվածնաթերապիա պահանջող բրոնխիոլիտը, թոքաբորբը, մինչև զարգացման բնածին արատներ ու հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություններ:  Այդ բազմազան խնդիրներին լուծում տալու համար բաժանմունքն ակտիվ աշխատում է «Արաբկիր» ԲՀ-ի  նեղ մասնագիտացված բոլոր բաժանմունքների հետ՝ երաշխավորելով բազմակողմանի մոտեցում երեխային և նրա հիվանդությանը։


Բաժանմունքի գործունեության համար, հատկապես վերջին տասնամյակներում, որպես օրինակ է ծառայում Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի համանման բաժանմունքը: Արդեն սովորություն դարձած և տարիներով ամրապնդված շվեյցարացի գործընկերների ամենամյա այցերը, նրանց հետ համատեղ համայցերը, բարդ կլինիկական դեպքերի քննարկումները և մասնագիտական փորձի փոխանակումը նպաստում են արդի բժշկության հետ համընթաց քայլելուն։ Բաժանմունքի բժիշկները մասնակցել են տարբեր միջազգային կոնֆերանսների, ինչպիսիք են Ավստրիայի OMI ամենամյա սեմինարները, Excellence in Pediatrics-ը, Europediatrics-ը: Բաժանմունքն ակտիվորեն մասնակցում է նաև կլինիկական օրդինատորների և բուժքույրերի կրթության և վերապատրաստման գործընթացներին: 


Բաժանմունքը համալրված է ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան սարքավորումներով, բոլոր հիվանդասենյակներում առկա են թթվածնի կետեր, կատարվում է կենսական ցուցանիշների շուրջօրյա հսկողություն (պուլս, արյան հագեցվածությունը թթվածնով, շնչառության հաճախություն, մարմնի ջերմաստիճան): Այստեղ գտնվող ցանկացած երեխա գնահատվում է նաև զարգացման տեսանկյունից, տրվում են խորհուրդներ սնուցման, խնամքի վերաբերյալ: Մեր մասնագետները խրախուսում են կրծքով սնուցումը, բացատրում պրոֆիլակտիկ պատվաստումների իրականացման կարևորությունը:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Ծծակների և շշերի ճիշտ ընտրության խորհուրդներ
05 նոյեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանի խորհուրդներն ամենափոքրիկների ծնողներին են ուղղված: Թեման` ծծակների և շշերի ճիշտ ընտրությունը: Ինչ նյութերից են դրանք պատրաստված, արդյոք չեն խոչընդոտի կրծքով կերակրումը եւ ինչպես ախտահանել դրանք օգտագործումից առաջ իմացեք` «Բուժ ինֆո» հաղորդման ընթացքում։
Խորհուրդներ ծնողներին. ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս
19 մարտ 24
Շարունակում ենք ներկայացնել մեր բժիշկների խորհուրդները ծնողներին` #OPENFamilyEducation -ի շրջանակում:   Լսեք մեր ամենափոքրիկների` մինչեւ մեկ տարեկանների բաժանմունքի բժիշկներից Սերինե Մաթեւոսյանի խորհուրդները` ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսի դեպքում ճիշտ գործողությունների մասին. ինչ կարելի է անել տանը, եւ ինչ` ոչ, ինչպես օգնել երեխային` հաղթահարելու վիրուսից առաջ եկած խնդիրները եւ երբ է, որ հարկավոր է շտապ դիմել բժշկի: https://www.facebook.com/reel/1055688485464345
Ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսի մասին
01 փետրվար 24
«Մինչեւ 1 տարեկան երեխաների բաժանմունքի» մանկաբույժներից Աննա Առաքելյանը #OPENFamilyEducation ծրագրի շրջանակում ներկայացրել է կարեւոր կետեր, որ պետք է իմանան ամենափոքրիկների ծնողները` ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսի, դրա նշանների եւ այդ նշանները նկատելու դեպքում անհրաժեշտ գործողությունների մասին:
Ցյուրիխ - «Արաբկիր» համագործակցություն
10 հունիս 23
Համագործակցության հերթական այցով «Արաբկիր» բժշկական համալիրում են Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի մասնագետները` անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Ջորջ Շտաբուլին եւ բուժքույրեր Նեիլա Պաիոնին ու Ստեֆանի Դեվիդսոնը: «Արաբկիրի» գործընկերների հետ հանդիպումներն, ինչպես միշտ, ընթանում են ակտիվ քննարկումներով, առանձին դեպքեր դիտարկելով, բժշկական տակտիկաների համեմատությամբ, դասախոսություններով եւ, իհարկե, գործնական հմտությունների ու ծրագրային մտքերի փոխանակությամբ: Ջորջ Շտաբուլի, Նեիլայի եւ Ստեֆանիի հետ իրենց փորձառության մասին խոսելու առիթ ունեն ինչպես Ընդունարան եւ անհետաձգելի բուժօգնության, այնպես էլ մանկաբուժական մյուս բաժանմունքների մասնագետները: Առանձնակի ակտիվ հարցերով ու քննարկումներով են ընթացել Ջորջ Շտաբուլիի եւ Նեիլա Պաիոնիի դասախոսությունները` ջերմող երեխա, ցավի կառավարում եւ տրիաժ թեմաներով: Բժիշկների խոսքով նման հանդիպումները դրական մեծ ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդների մասնագիտական ճանապարհին:  
Կրծքի հասակի երեխաների մանկաբուժական ծառայություններ
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Սուր շնչական վարակ
200 000
Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդություններ (տոնզիլիտներ, ռինիտներ, սինուսիտներ, ֆարինգիտներ, լարինգիտներ, տրախեիտներ)
200 000
Սուր գաստրիտ կամ գաստրոէնտերիտ
200 000
Աղիքային խիթ
200 000
Գատրոէզոֆագիալ ռեֆլյուքս
200 000
Բրոնխիտներ, թոքաբորբեր 1 աստիճանի շնչական անբավարարությամբ
240 000
Սուր գաստրիտ կամ գաստրոէնտերիտ 1-ի աստիճանի ջրազրկմամբ
240 000
Լիմֆադենոպաթիա
240 000
Օտիտ
240 000
Ցնցումային համախտանիշ
240 000
Ձգձվող դեղնուկ
240 000
Հեմանգիոմաների հետազոտում և կոնսերվատիվ վարում
240 000
Պիլորոսպազմ
240 000
Կարմրուկ չբարդացած (ախտորոշման փուլ)
Բրոնխիտներ, թոքաբորբեր 2-րդ աստիճանի շնչական անբավարարությամբ
300 000
Մաստոիդիտ, կոնսերվատիվ բուժում
300 000
Սուր գաստրիտ կամ գաստրոէնտերիտ 2-րդ աստիճանի ջրազրկմամբ
300 000
Միզուղիների սուր բորբոքային հիվանդություններ
300 000
Վիտաբին B12 դեֆիցիտ
300 000
Լիմֆադենիտ
300 000
Ցիկլիկ փսխումների համախտանիշ
360 000
Սուր գաստրիտ կամ գաստրոէնտերիտ 2/ 3-րդ աստիճանի ջրազրկմամբ
360 000
Ցելյուլիտ
360 000
Պիոդերմիա
360 000
Պարբերական հիվանդության (հաստատված ) նոպայի շրջան
360 000
Օստեոմիելիտ
450 000
Անբավարար փարթամություն
450 000
Տենդ առանց օջախի
450 000
Սեպսիս
450 000
Տարբեր էթիոլոգիայի հեպատիտներ (ներառված չեն բիոպսիայի կատարման և բիոպտատի հետազոտության գները)
450 000
Մուկովիսցեդոզ
800 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, (մուտքը` ընդունարանի կամ պոլիկլինիկական մասնաշենքերով)
Հեռախոս
015 400 300 /12 01/
015 400 300 /11 14/