«Արաբկիր» ԲՀ-ի կլինիկական ռեաբիլիտացիայի բաժանմունքը գործում է 2007թ-ից: Հիմնադրվել է շվեյցարացի գործընկերների աջակցությամբ և մինչ օրս շարունակում է ակտիվ համագործակցել նրանց հետ:
Մեր հիմնական գործընկերներն են.
- Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցը,
- Հայ-ամերիկյան սպորտային բժշկության միավորումը,
- «Թերապիստներ Հայաստանի համար» ամերիկյան կազմակերպությունը: