Գլխավոր
Ծառայություններ
Մանկական ծառայություններ
Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք

Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը ստեղծվել է 1987թ-ին: Մոտ 30 տարվա անխափան աշխատանքի շնորհիվ գրանցվել է մահացության ցուցանիշի նվազում՝ 15%-ից մինչև 4%, որը համապատասխանում է եվրոպական ցուցանիշներին: Բաժանմունքն ունի 18 մահճակալ: Այստեղ տարեկան բուժօգնություն է ստանում ավելիքան 800 պացինետ՝ 28 օրականից մինչև 18 տարեկան։ Բաժանմունքն ունի 6 բժիշկ՝ բաժանմունքի վարիչ, ցերեկային բժիշկ և հերթապահ բժիշկ, ինչպես նաև 16 բուժքույր, որոնք ունեն բարձ մասնագիտական որակավորում և ապահովում են բաժանմունքի 24-ժամյա անխափան աշխատանքը: 


Վերակենդանացման   բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է թթվածնի մատակարարման անհատական կետով, խտացված օդով, արտածծման բացասական ճնշման համակարգով։


Բաժանմունքը միակն է հանրապետությունում, որն իրականացնում է երեխաների «երիկամ փոխարինող» թերապիա՝ հեմոդիալիզ` վերջին սերնդի սարքավորումներով, և պերիտոնալ դիալիզ։ 
 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
02 հունիս
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Փրկվել է թունաքիմիկատ խմած երեխայի կյանքը
25 հուլիս 23
Վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայության մեր պրոֆեսիոնալների թիմը բառի բուն իմաստով փրկել է եւս մեկ երեխայի` 2,5-ամյա Արփիի կյանքը, որն իրենց տան այգում խմել էր հյութի շշի մեջ լցված թունաքիմիկատից:   Սիրելի ծնողներ, ուշադիր եղեք, հեռու պահեք քիմիական նյութերը` դեղեր, թունաքիմիկատներ եւ այլն, երեխաներին հասանելի տարածքներից: Դրանց անզգուշաբար, չգիտակցված ներթափանցումն օրգանիզմ կարող է ամենաանցանկալի հետեւանք ունենալ:   Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:  Շնորհակալություն, Հանրային հեռուստաընկերություն:     Ձիգ պոչիկներով հանգիստ քնածը` «Արաբկիրի» վերակենդանացման բաժանմունքում, 2,5 տարեկան Արփին է: Հենց այս փոքրիկն է, որ օրեր առաջ տանը հյութի շիշը լցված խիստ վտանգավոր ու բավական ուժեղ գյուղատնտեսական թունաքիմիկատ էր խմել: Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Ծառերը սրսկելու դեղորայք է եղել, որն իրենից ներկայացնում է ֆոսֆոր-օրգանական միցություն, որը բավական թունավոր է: Որպեսզի պատկերացնեք` ինչքան թունավոր, կարող եմ ասել, որ դրա մի գրամը 20 լիտր ջրի համար է, որպեսզի լուծեն եւ օգտագործեն: Բժիշկ Գյուլբուդաղյանը շտապում է ստուգել երեխայի առողջական վիճակը, քանի դեռ աղջնակը չի զարթնել, որ կամակորություն անի: Փոքրիկին նախապատրաստում են դուրսգրման, ավելի ճիշտ` բուժման հետագա ընթացքը թունաբանության մանկական կենտրոնում շարունակելու: Հիվանդին Չարենցավանից այն աստիճան վատ, ծայրահեղ ծանր վիճակում էին իրենց մոտ հասցրել, որ անմիջապես միացրել էին արհեստական շնչառության ապարատին: Դեպքի մասին շատերն իմացան սոցցանցային գրառումից` փոքրիկի կյանքը մեզնից է կախված, պետք է արագ գտնել չճարվող դեղը: Մարդիկ նույնիսկ Մոսկվային օգնություն առաջարկեցին: Տեղում, սակայն, հնարավոր եղավ գտնել անհրաժեշտ պրեպարատը: Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Ֆոսֆոր-օրգանական միացությունը երկու հակաթույն ունի` անտիդոտ, մեկը կար մեզ մոտ, մենք սկսեցինք անմիջապես, երկրորդը մեզ մոտ չկար, մենք կապվեցինք մանկական թունաբանության բաժանմունքի հետ` վերակենդանացման` Մուրացանի, բայց իրենք էլ չունեին, բայց իրենք էլ կապվեցին արդեն մեծահասակների թունաբանության Չերյոմուշկայի բաժանմունքի հետ, եւ էդ երկրորդ հակաթույնը էնտեղ կար եւ ծնողները բերեցին եւ մենք երկու հակաթույնն էլ արեցինք: Ամենավատն արդեն անցել է. սիրտ-անթային ու շնչառական համակարգերում թունաքիմիկատի առաջ բերած բարդությունները հաղթահարված են: Հինգշաբթիից Արփին արդեն ինքնուրույն է շնչում: Ինտենսիվ բուժման շնորհիվ կարողացել են խուսափել նաեւ լյարդի եւ երիկամի ախտահարումից: Բայց դեռ կան նյարդաբանական որոշակի հետեւանքներ` ջղաձգություն, ձեռքի դող: Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Էսօրվա դրությամբ երեխան բավական լավ է, բավական դրական դինամիկայով, գիտակցությունը պարզ է, սնվելը նորմալ է, շրջապատի նկատմամբ ռեակցիան նորմալ է, ունի որոշակի նեւրոլոգիական խանգարումներ, որոնք թունավորման ժամանակ լինում են, բայց դրանք անցողիկ են: Կարեւորը` օրգանիզմը մարքվում է թույնից: Փոքրիկ պացիենտների ցուցանիշները` ջերմությունից սնունդ, մատյանում գրանցում են նրանց աղջացմանը շուրջօրյա հետեւող բուժքույրերը: Հատված բուժքույրերի խոսակցությունից----Կայուն վիճակ է: Ինչպես տեսնում եմ` քնած է դեռ: Այո: Կերակրվելու է ժամը 11:30` 150 մլ: Որքան թույն է Արփին խմել` անհայտ է: Մասնագետն ասում է` մի կում` 5 միլիգրամ էլ որ կուլ տված լիներ` իր քաշի համար մահացու դոզա է: Այս դեպքում կարողացան փրկել, որովհետեւ երեխան սոված չի եղել, նյութն արագ չի ներծծվել արյան մեջ: Բացի այց, մայրիկը` ճիշտ կողմնորոշվելով, փսխում էր առաջացրել, թույնի մի մասը թափվել էր: «Շնորհակալ եմ բոլորից». խնդրեց փոխանցել նկարահանվել չցանկացող հայրիկը: Նրան ու բոլոր ծնողներին մանկաբույժները զգոնության կոչ են անում դեղորայքն ու կենցաղային քիմիայի տարատեսակ նյութերը հեռու պահել երեխաներից: 2-5 տարեկանները թունավորման ամենառիսկային խումբն են. ինչ ձեռքն ընկավ առանց հասկանալու բերանն են տանում:
Հանրային հեռուստաընկերությունն այցելել է փոքրիկ Մոնթեին
12 հուլիս 23
Մեր փոքրիկ արցախցուն այս անգամ Հանրային հեռուստաընկերությունից էին հյուր եկել: Նկատել են, որ Մոնթեն կարոտում է մայրիկին:   Հույս ունենք, որ երեխան կհաղթահարի հիվանդությունն` առանց հետեւանքների եւ ծնողների հետ տուն կվերադառնա` քույր-եղբայրների մոտ:   «Արաբկիր» ԲՀ-ի թիմն անում է հնարավոր առավելագույնը` հանուն փոքրիկի:
Արցախցի փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա
04 հուլիս 23
Արցախից ուղղաթիռով Հայաստան տեղափոխված մեկամյա Մոնթեի մոտ դրական տեղաշարժ կա եւ հույս, որ հիվանդությունն անհետեւանք կլինի, երեխան լիովին կվերականգնվի:   «Արաբկիր» բժշկական համալիրի թիմն արել եւ անում է հնարավոր առավելագույնը՝ բժշկական օգնության կարիք ունեցող մեր բոլոր պացիենտների, նրանց մեջ եւ՝ փոքրիկ Մոնթեի համար:   Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կարմիր խաչի օգնությամբ կրկին Արցախ է մեկնել «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որն Արցախում էր շրջափակման նախորդ օրվանից` մոտ երկու ամիս շարունակ: Արցախում մանկական նյարդաբաններ չկան, մինչդեռ նրանց կարիքը շատ է զգացվում:   Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:  Շնորհակալություն, Ազատություն ռադիոկայան:
Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է
24 հունիս 23
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:   Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով եւ ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն եւ տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան եւ մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով: Մի քանի տեսազանգերից եւ հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ: Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է: Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում: Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր եւս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաեւ արյունազեղում: Արցախի բժիշկները հրատապ եւ անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երեւան: Տեղափոխման կազմակերպումը ձգվել է եւս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ եւ նշանակվել է հակացնցումային դեղորայք:   Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երեւան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու եւ բուժման հետագա տակտիկան որոշելու համար:
Արցախցի փոքրիկին տեղափոխում են Երևան
24 դեկտեմբեր 22
«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային   Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի եւ «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ: Հիշեցնենք, որ երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արեւիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդություն:   Շնորհակալություն Հայաստան տեղափոխված փոքրիկի եւ այս պահին Արցախում երեխաների կյանքի փրկության համար պայքարող բոլոր նվիրյալներին:
Վերակենդանացում
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայությունների մեկ օրվա գին
80 000
Նորածինների և մինչև 1 տարեկան երեխաների վերակենդանացում և ինտենսիվ թերապիայի ծառայությունների մեկ օրվա գին
120 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Երեւան, Մամիկոնյանց 30, հիվանդանոցային մասնաշենք, 2-րդ հարկ