Էնդոսկոպիկ ծառայություն

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Էնդոսկոպիկ ծառայության գործունեությունն սկսվել է 1980-ականներին` նախկին Հանրապետական մանկական հիվանդանոցի կազմում: Սկզբում գաստրոսկոպիան կատարվել է միայն  ախտորոշիչ նպատակով: Այնուհետև կուտակած փորձը թույլ է տվել 1990-ականների սկզբին արդեն իրականացնել հանրապետության մասշտաբով առաջին մանկական սկլերոթերապիան (արյունահոսության դադարեցում), որն ունեցել է նաև բուժական նշանակություն: Հենց այդ տարիներին էլ ձեռք է բերվել առաջին կոլոնոսկոպը, ինչը ևս մեկ քայլ էր դեպի ոլորտի արդի հնարավորություններ:


Այսօր «Արաբկիր» ԲՀ-ի էնդոսկոպիկ ծառայությունը գործում է ժամանակակից  վիրահատարանում` հագեցած ճապոնական OLYMPUS ապրանքանիշի նորագույն սարքերով: Դրանք հնարավորություն են տալիս կատարել առավել ճշգրիտ ախտորոշումներ` անհրաժեշտության դեպքում դրանց զուգահեռ իրականացնելով նաև բուժական միջամտություններ: 

 

Էնդոսկոպիկ հետազոտությունները կատարվում են ինչպես հիվանդանոցային (ստացիոնար) պայմաններում բուժվող մինչև 18 տարեկան երեխաներին, այնպես էլ արտահիվանդանոցային (ամբուլատոր) կարգով դիմած պացիենտներին` անկախ տարիքից: Էնդոսկոպիկ հետազոտություններն ընդգրկում են մարսողական ուղու վերին և ստորին հատվածներն ամբողջությամբ` գաստրոսկոպիայով և կոլոնոսկոպիայով: Դրանք հիմնականում իրականացվում են անզգայացումով, ինչից հետո որոշ ժամանակ, կախված պացիենտի ընդհանուր վիճակից, նրան հսկում է մասնագետը` արթնացման սենյակում: 


«Արաբկիր» ԲՀ-ի էնդոսկոպիկ ծառայությունը զբաղվում է ոչ միայն պրակտիկ բժշկական գործունեությամբ, այլև կրթական: Այստեղ «էնդոսկոպիա» ճյուղով կարող են վերամասնագիտանալ մանկական գաստրոէնտերոլոգներն ու վիրաբույժները:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Փորկապությունը երեխաների մոտ
12 փետրվար
Փորկապությունը երեխաների մոտ. #OpenFamilyEducation-ի շրջանակում թեման ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական գաստրոէնտերոլոգ Արմեն Աբրահամյանը: Լսեք, եղեք տեղեկացված եւ ճիշտ կողմնորոշվեք` երեխայի մոտ որեւէ խնդիր նկատելիս:  
Մեր նոր գործընկերները
01 նոյեմբեր 23
Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական մեծ թիմին են միացել մեր գործընկերներ Էռնեստ Լալայանը` մանկաբույժ, Ռուբեն Խաչատրյանը` բժիշկ-ռադիոլոգ, Արմեն Աբհարամյանը` գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ եւ Լիանա Գրիգորյանը` լոգոպեդ:    Նախապես գրանցվել կարող եք` զանգահարելով 015 400 300 եւ ներքին` 21 27` մանկաբույժի խորհրդատվության համար, 010 23 20 20` ուլտրաձայնային հետազոտության համար,  015 400 300 եւ ներքին` 12 16` գաստրոէնտերոլոգի խորհրդատվության եւ էնդոսկոպիկ հետազոտության համար,  010 26 47 62` լոգոպեդական պարապմունքների համար:
Պրոֆեսոր Բրեգերի այցը «Արաբկիր» ԲՀ
16 հունիս 23
Շարունակվում են շվեյցարացի մեր գործընկերների այցելություններն «Արաբկիր» ԲՀ-ի տարբեր ծառայություններ ու բաժանմունքներ: Անցած շաբաթ գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների պատվավոր հյուրն է եղել գաստրոէնտերոլոգ, սննդաբան, Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության նախկին ղեկավար, պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը:   Պրոֆեսորն անց է կացրել վարպետության դասընթաց` նվիրված երեխաների էնդոսկոպիկ հետազոտությունների` գաստրոսոկպիայի եւ կոլոնոսկոպիայի կատարման հմտություններին եւ մեկնաբանությունների արդի մոտեցումներին: Գասրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անի Հովնանյանն այդ օրերին 22 հետազոտություն է կատարել` պրոֆեսորի անմիջական ներկայությամբ եւ հետազոտության ընթացքում տված խորհուրդներով: Հետազոտությունների անեսթեզիոլոգիական վարումն իրականացրել է Սոնա Մարտիրոսյանը: Պացիենտների ընտրությունն ու նախապատարաստական աշխատանքներն իրականացրել է գաստրոէնտերոլոգիական ծառայության թիմը` ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի հետ համատեղ:
«Արաբկիրում» էր պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը
27 հոկտեմբեր 22
Գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հրավերով համագործակցության հերթական այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար Քրիստիան Բրեգերը: Պրոֆեսորի վարպետության դասընթացն այս անգամ «Միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի (PEG-ի) տեղադրումը երեխաներին» թեմայով էր, որին մասնակցում էին ոչ միայն «Արաբկիր», այլեւ «Սուրբ Աստվածամայր» եւ «Մուրացան» բժշկական կենտրոնների մասնագետները:   Պրոֆեսոր Բրեգերի անմիջական մասնակցությամբ կատարվել է PEG-ի տեղադրման 5 միջամտություն` նյարդաբանական խնդիրներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, հետեւաբար եւ բերանային սնուցման մեծ դժվարություններ:   PEG-ը մանկական գաստրոէնտերոլոգիայի` աշխահում ամենատարածված մեթոդներից է, արագ է ու արդյունավետ, օգնում է խուսափել ոչ միայն թերսնուցման բարդություններից, այլեւ բարելավում է պացիենտի ու նրան խնամողների, ընտանիքի կյանքի որակը:   PEG-ի անհրաժեշտությունը որոշվում է բազմամասնագիտական թիմով:
Էնդոսկոպիկ հետազոտություններ
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Գաստրոսկոպիա
15 000
Գաստրոսկոպիա` ընդհանուր անզգայացմամբ
30 000
Գաստրոսկոպիա` ընդհանուր անզգայացմամբ և բիոպսիոն (առնվազն 3 կտոր) նյութի վերցմամբ (առանց բիոպսիայի հետազոտության արժեքի)
40 000
Կոլոնոսկոպիա
25 000
Կոլոնոսկոպիա` ընդհանուր անզգայացմամբ
40 000
Կոլոնոսկոպիա` ընդհանուր անզգայացմամբ և բիոպսիոն (առնվազն 5 կտոր) նյութի վերցմամբ (առանց բիոպսիայի հետազոտության արժեքի)
50 000
Հելիկոբակտեր պիլորի մանրէի հետազտություն ստամոքսի և 12 մատնյա աղու բիոպտատում, բիոքիմիական <հելպիլ> թեսթի միջոցով
5 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Երեւան, Մամիկոնյանց 30, պոլիկլինիկական մասնաշենք, 2-րդ հարկ
Հեռախոս
015 400 300 /12 17/
015 400 300 /12 16/