Էնդոկրինոլոգիական ծառայություն

 

Էնդոկրինոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ներքին ներզատական գեղձերի ֆիզիոլոգիան և խանգարումները: Էնդոկրինոլոգիայի, հատկապես մանկական էնդոկրինոլոգիայի կարևորագույն խնդիրներից է շաքարային դիաբետը:

«Արաբկիր» ԲՀ-ում էնդոկրինոլոգիայի ծառայությունը խորհրդատվություն և  բուժում է տրամադրում  էնդոկրին խնդիրներով երեխաներին և մեծահասակներին: Ծառայության առանցքային բաղկացուցիչն է դիաբետոլոգիայի ծրագիրը, որն սկսել է գործել 1996թ-ին` «ՍԵՄՌԱ» հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ:  Ծրագրի նպատակն է ապահովել շաքարային դիաբետով երեխաներին մարդկային ինսուլինով, ինքնահսկողության ժամանակակից միջոցներով, յուրաքանչյուր ամիս իրականացնել երեխաների առողջական վիճակի վերահսկողություն` հիվանդության արդյունքում առաջացող հնարավոր բարդությունները կանխարգելելու, շաքարային դիաբետով երեխաների և դեռահասների կյանքի որակը բարելավելու նպատակով:
Ծրագրի շրջանակում հիմնադրվել է Շաքարային դիաբետի դպրոց, որի գործունեության նպատակն է երեխաների և նրանց ծնողների համար ինքնահսկողության եղանակների, համապատասխան սննդակարգի ընտրության և այլ թեմաների մասին կրթական դասընթացների կազմակերպումը:  

Մեր ծառայությունից օգտվող երեխաներն ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային ճամբարում, ինչը մեծապես նպաստում է նրանց սոցիալական ինտեգրմանը և ինքնուրույնությանը: Ճամբարում գտնվելու ընթացքում երեխաներն ինքնուրույն կատարում են ինսուլինի ներարկում, իրականացնում արյան և մեզի մեջ գլյուկոզայի  մակարդակի նկատմամբ ինքնահսկողություն, մասնակցում կազմակերպվող ֆիզիկական և տարբեր այլ զարգացման ու ժամանցային վարժանքների:

Ծրագրում ներգրավված բուժանձնակազմը բազմիցս վերապատրաստվել է Շվեյցարիայի բժշկական համալսարանական հիվանդանոցներում:

2005թ.-ից սկսած «Արաբկիր» ԲՀ-ում  կատարվում է նորածնային սկրինինգ, որն իրականացվում է բնածին հիպոթիրեոզը վաղ հայտնաբերելու նպատակով:  Բոլոր հայտնաբերված հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ «Արաբկիր» ԲՀ-ում:


 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Նոյեմբերի 14-ը` Դիաբետի համաշխարհային օր
14 նոյեմբեր 22
Արդեն 31 տարի` 1991թ-ից, ինսուլինի գյուտի հեղինակներից մեկի` Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Դիաբետի համաշխարհային օր: Սա առիթ է մեկ անգամ եւս խոսելու դիաբետի, դրա կանխարգելման ձեւերի եւ դրա հետ ապրելու հնարավորության մասին:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում ավելի քան 415 մլն մարդ շաքարային դիաբետ ունի: Կանխատեսվում է, որ մինչեւ 2030թ-ն այս թիվը կաճի` հասնելով 551 մլն-ի: Հայաստանում շաքարային դիաբետ ունեցողների թիվը հասնում է մոտ 110 հազարի, նրանցից մոտ 800-ը երեխաներ են: Ընդհանուր այս թիվը եռակի ավել է 2000-ականների սկզբի ցուցանիշներից: Դա տարբեր հիմնավորումներ ունի, որոնցից վերջին տարիներին առանձնակի մեծ է եղել սթրեսի եւ կորոնավիրուսային վարակի դերը: Ուրախացնում է այն, որ հիվանդացության թվի աճին զուգահեռ 3 անգամ քչացել են դիաբետից մահվան դեպքերը:  Բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգել արյան մեջ գլյուկոզայի քանակը եւ որեւէ շեղման դեպքում անպայման դիմել նեղ մասնագետի: Դիաբետից խուսափելու համար կարեւոր է ճիշտ կենսակերպը. քչաշարժությունն ու գերքաշայնությունը դիաբետի բերող ամենատարածված պատճառներից են:  «Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայությունը սպասարկում է նաեւ դիաբետ ունեցող պացիենտներին: Հիշեք, որ դիաբետի ճիշտ եւ գրագետ վերահսկողությունն ամենակարեւորն են այս խնդրի հետ ապրելու եւ կյանքի որակը պահպանելու հարցում: 
Էնդոկրինոլոգիական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Սեռական գեղձերի հիվանդություններ-կրիպտորխիզմ
150 000
Վահանաձև գեղձի հիվանդություններ
150 000
Հարվահանաձև գեղձի հիվանդություններ
150 000
Սեռական գեղձերի հիվանդություններ-սեռական զարգացման հապաղումներ
200 000
Ճարպակալում
200 000
Շաքարային դիաբետ, I տիպ, սուր բարդություններ
250 000
Բնածին հիպերինսուլինիզմ
250 000
Շաքարային դիաբետ, II տիպ, սուր բարդություններ
300 000
Մակերիկամիների հիվանդություններ
300 000
Սեռական գեղձերի հիվանդություններ (վաղաժամ սեռական հասունացում)
300 000
Շաքարային դիաբետ, I և II տիպ, քրոնիկ բարդություններ (նեյրոպատիա, ռեթինոպատիա, նեֆրոպատիա և այլն)
350 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երեւան, Մամիկոնյանց 30, մուտքը` պոլիկլինիկայի մասնաշենքով, 2-րդ հարկ
Հեռախոս
015 400 300 /12 16/ գրանցումների համար для регистраций for registrations
015 400 300 /11 03/