Բոքսային բաժանմունք


«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ բոքսային բաժանմունքը հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքներից մեկն է, որտեղ տարեկան հետազոտվում և բուժօգնություն է ստանում մոտ 1500-2000 երեխա։ Բաժանմումքն աշխատում է 24/7 ռեժիմով, զբաղվում է 1-18 տարեկան երեխաների  ինչպես հաճախ հանդիպող մանկաբուժական խնդիրների հետազոտմամբ և բուժմամբ, այնպես էլ առավել հազվադեպ հանդիպող հիվանդությունների վարմամբ, մասնավորապես՝

  • սուր տոնզիլիտներ,
  • միջին ականջի բորբոքումներ,
  • տենդ առանց օջախի և անհայտ ծագման տենդեր,
  • սուր գաստրոէնտերիտներ,
  • սուր գաստրիտներ,
  • Կավասակիի հիվանդություն,
  • վիտամին Դ-ի  անբավարարություն,
  • հարակնային ցելյուլիտ,
  • տենդով ուղեկցվող ցաներ,
  • Մարշալի համախտանիշ և այլ պարբերական տենդեր:


Բաժանմունքն ունի դրսային մուտք ունեցող 10 հիվանդասենյակ, ինչը հնարավորություն է տալիս իզոլացնել ինֆեկցիոն հիվանդությունների կասկածով երեխաներին, ինչպես նաև իրականացնել ինֆեկցիոն հիվանդությունների կոնտակտավոր և միաժամանակ այլ մանկաբուժական  պաթոլոգիաներ ունեցող երեխաների բուժօգնությունը։  Բաժանմունքի աշխատանքն իրականացվում է ամենօրյա համայցների միջոցով, ըստ անհրաժեշտության ծանր հիվանդների բուժման պրոցեսում ընդգրկվում են նեղ մասնագետներ, ամենօրյա  աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունենում նաև մանկաբուժության կլինիկական օրդինատորները։


Բաժանմունքը տարիներ շարունակ սերտ համագործակցում է Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գործընկերների հետ, որի շրջանակներում պարբերաբար իրականացվում են բժիշկների վերապատրաստումներ Ցյուրիխում, ինչպես նաև մասնագետների այց «Արաբկիր» ԲՀ , համատեղ քննարկումներ և համայցներ, առցանց գիտաժողովներ և ծանր դեպքերի քննարկումներ։ Բաժանմունքի բժիշկները մասնակցել են մի շարք միջազգային կոնֆերանսների և վերապատրաստումների արտասահմանյան խոշոր մանկաբուժական կլինիկաներում, ինչը թույլ է տալիս ներդնել միջազգային փորձը ՀՀ ում և քայլել ժամանակին համընթաց։


Բաժանմունքի աշխատանքների հիմքում ընկած սկզբունքն է՝ որակյալ և հասանելի բուժօգնություն բոլոր մանուկներին։

 

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Ընդհանուր մանկաբուժական
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Սուր շնչական վարակ
180 000
Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդություններ (տոնզիլիտներ, ռինիտներ, սինուսիտներ, ֆարինգիտներ, լարինգիտներ, տրախեիտներ)
180 000
Սուր գաստրիտ կամ գաստրոէնտերիտ
180 000
Ցնցումային համախտանիշ
180 000
Սուր լարինգոտրախեիտ, առանց շնչական անբավարարության
180 000
Կապույտ հազ, առանց շնչական անբավարարության
180 000
Բրոնխիտներ, թոքաբորբեր 1 աստիճանի շնչական անբավարարությամբ
220 000
Սուր գաստրիտ կամ գաստրոէնտերիտ 1-րդ աստիճանի ջրազրկմամբ
220 000
Լիմֆադենոպաթիա
220 000
Սինկոպե
220 000
Սուր լարինգոտրախեիտ, շնչական անբավարարության երևույթներով կամ այլ բարդություններով
220 000
Կապույտ հազ, շնչական անբավարարության երևույթներով կամ այլ բարդություններով
220 000
Շնչուղիների օտար մարմին
220 000
Ռոտավիրուսային վարակ
220 000
Նորովիրուսային վարակ
220 000
Կամպիլոբակտերային վարակ
220 000
Աստրովիրուսային վարակ
220 000
Ստրեպտոկոկային վարակ
220 000
Ադենովիրուսային վարակ
220 000
Էյշերիխիոզ
220 000
Կլոստրիդիոզ
220 000
Սուր բրոնխիոլիտ
220 000
Վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդություններ՝ բրոնխիտներ, թոքաբորբեր 2-րդ աստիճանի շնչական անբավարարությամբ
260 000
Սուր գաստրիտ կամ գաստրոէնտերիտ 2-րդ աստիճանի ջրազրկմամբ
260 000
Մեզադենիտ
260 000
Լիմֆադենիտ
260 000
Սուր միջին օտիտ
260 000
Էպշտեյն-Բարր վարակ
260 000
Պարվովիրուսային վարակ
260 000
Վիրուսային էկզանթեմա
260 000
Սալմոնելոզ
260 000
Սիալադենիտ
260 000
Ցիկլիկ փսխումների համախտանիշ
300 000
Սուր գաստրիտ կամ գաստրոէնտերիտ 3-րդ աստիճանի ջրազրկմամբ
300 000
Ցելյուլիտ
300 000
Հարակնային ցելյուլիտ
300 000
Օրբիտալ ցելյուլիտ
300 000
Պիոդերմիա
300 000
Ռեակտիվ միոզիտ
300 000
Պարբերական հիվանդության (հաստատված ) նոպայի շրջան
300 000
COVID-19 ասոցացված բազմաօրգանային բորբոքային համախտանիշ
300 000
Անբավարար փարթամություն
450 000
Տենդ առանց օջախի
450 000
Սեպսիս
450 000
Տարբեր էթիոլոգիայի հեպատիտներ (ներառված չեն բիոպսիայի կատարման և բիոպտատի հետազոտության գները)
450 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Հայաստան, Երեւան 0014, Մամիկոնյանց 30, (մուտքը` ընդունարանի մասնաշենքով)
Հեռախոս
010 23 68 80/11-66/
015 400 300 /11-63/