Գլխավոր
Ծառայություններ
Մեծահասակների ծառայություններ
Ցավի ինտերվենցիոն կառավարման բաժանմունք

Ցավի ինտերվենցիոն կառավարման բաժանմունք

 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ցավի ինտերվենցիոն կառավարման ծառայությունը զբաղվում է ցավի կառավարման հարցերով` ինտերվենցիոն կամ միջամտական մեթոդներով, մասնավորապես, ինվազիվ վիրաբուժական միջամտություններով, որոնք ապահովում են նպատակաուղղված, թիրախավորված ազդեցություն օրգանիզմի ցավային համախտանիշի աղբյուր հանդիսացող մասի վրա: Միջամտությունները նախատեսված են քրոնիկական ցավը թեթևացնելու համար: Դրանք կարող են արդյունավետորեն վերականգնել պացիենտների կյանքի որակը և հնարավորություն տալ նրանց իրականացնել ամենօրյա գործունեություն` առանց մշտական ցավի: 

 

Ցավի ինտերվենցիոն կառավարման մի շարք մեթոդներ գոյություն ունեն: «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում են.

  • միջողնային սկավառակների լազերային վիրահատություն (PLDD),
  • տրանսֆորամինալ էպիդուրալ բլոկադա ռենտգեն հսկողությամբ,
  • ինտերլամինար էպիդուրալ բլոկադա ռենտգեն հսկողությամբ,
  • ֆասետային հոդերի բլոկադա ՈւՁ/ռենտգեն հսկողությամբ,
  • պարավերտեբրալ բլոկադա ՈւՁ հսկողությամբ,
  • սիմպաթիկ հանգույցների բլոկադա ՈւՁ/ռենտգեն հսկողությամբ,
  • պերիֆերիկ նյարդերի բլոկադա ՈւՁ հսկողությամբ,
  • ֆասետային, զստասրբանային, ծնկան հոդերի ռադիոհաճախային աբլացիա,
  • միոֆասցիալ ներարկումներ (տրիգերային կետեր, պիրիֆորմիս),
  • դիսկոգրաֆիա:

 

Ցավի ինտերվենցիոն կառավարումն արդյունավետ է լինեւմ հետեւյալ դեպքերում.

  • մեջքի և պարանոցի ցավ,
  • միջողնային սկավառակների ճողվածք,
  • ռադիկուլոպաթիաներ,
  • ֆասետային հոդերի համախտանիշ/սպոնդիլոարթրոզ,
  • միջկողային նևրալգիա,
  • պոստհերպետիկ նևրալգիա,
  • կարպալ թունելի համախտանիշ,
  • միգրեն,
  • տրիգերային կետերի համախտանիշ,
  • ծնկան հոդի արթրոզ,
  • կոնքազդրային հոդի արթրոզ,
  • սակրոիլեիտ,
  • հետվիրահատական քրոնիկ ցավեր,
  • ֆանտոմային ցավեր,
  • միոֆասցիալ ցավային համախտանիշ:
Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
16 ապրիլ 24
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ եւ բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տեւած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջեւ կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների եւ դեղամիջոցների ձեռբերման ծախսերը եւս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում եւ կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար եւ ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային եւ լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
«Արաբկիր-Սթոնի Բրուք» համագործակցություն
08 մայիս 23
«Արաբկիր» բժշկական համալիրում էր Նյու Յորքի Սթոնի Բրուք պետական համալսարանից ժամանած անեսթեզիոլոգիական-վիրաբուժական թիմը` մեր հայրենակից, մանկական անեսթեզիոլոգ, բժշկագիտության դոկտոր Վահե Թադեւոսյանի ղեկավարությամբ:   Սա երկար տարիների համագործակցության շրջանակում կատարած հերթական այցելությունն էր` նորարարական փորձով, հմտություններով միմյանց հետ կիսվելու, փոխանակվելու նպատակով: Համատեղ խորհրդատվություններից, քննարկումներից, վիրահատարանում աշխատանքից բացի ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հանդես են եկել նաեւ կլինիկական հետաքրքիր դեպքերի եւ գիտական նոր նյութերի ներկայացմամբ, շեշտելով, որ իրենց համար չափազանց կարեւոր են այս այցերը, քանի որ ամեն անգամ իրենք էլ «Արաբկիր» ԲՀ-ի գործընկերներից են որոշակի բաներ սովորում եւ կիրառում դրանք պրակտիկայում:
Մեջքի ցավեր. ռադիկուլյար ցավ
15 նոյեմբեր 21
Որոնք են մեջքի ցավի պատճառները, տեսակներն ու դրանցից ազատվելու ժամանակակից մեթոդները: Ներկայացնում է Արաբկիր ԲՀ անեսթեզիոլոգ, սուր և քրոնիկ ցավերի մասնագետ Վահե Խառատյանը:  https://www.youtube.com/watch?v=lol6RDD1LYw
Ցավի ինտերվենցիոն բուժում
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Պարավերտեբրալ բլոկադաներ բոլոր մակարդակներում ՈւՁՀ հսկողությամբ (առաջին ներարկում)
51 000
Պարավերտեբրալ բլոկադաներ բոլոր մակարդակներում ՈւՁՀ հսկողությամբ (յուրաքանչյուր հաջորդը)
40 000
Ինտերլամինար էպիդուրալ բլոկադա ռենտգեն հսկողությամբ (առաջին ներարկում)
65 000
Ինտերլամինար էպիդուրալ բլոկադա ռենտգեն հսկողությամբ (յուրաքանչյուր հաջորդը)
52 000
Տրանսֆորամինալ էպիդուրալ բլոկադա ռենտգեն հսկողությամբ (առաջին ներարկում)
66 000
Տրանսֆորամինալ էպիդուրալ բլոկադա ռենտգեն հսկողությամբ (յուրաքանչյուր հաջորդը)
53 000
Ֆասետային հոդերի բլոկադա ՈւՁՀ/ռենտգեն հսկողությամբ (առաջին ներարկում)
44 000
Ֆասետային հոդերի բլոկադա ՈւՁՀ/ռենտգեն հսկողությամբ (յո??րաքանչյուր հաջորդը)
34 000
Զստասրբանային հոդի բլոկադա ՈւՁՀ/ռենտգեն հսկողությամբ
44 000
Ուսահոդի բլոկադա ՈւՁՀ հսկողությամբ
46 000
Կոնք-ազդրային հոդի բլոկադա ռենտգեն հսկողությամբ
49 000
Ծնկան հոդի բլոկադա ՈւՁՀ/ռենտգեն հսկողությամբ
37 000
Արմնկային հոդի բլոկադա ՈւՁՀ հսկողությամբ
41 000
Փոքր հոդերի բլոկադա
33 000
Սիմպաթիկ հանգույցի բլոկադա ռենտգեն հսկողությամբ
74 000
Տրիգերային կետերի բլոկադա
24 000
Պերիֆերիկ նյարդերի բլոկադա
43 000
Ցավի կենտրոն
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Մանուալ թերապիա
7 000
Ասեղնաբուժություն
6 000
Ողնաշարային բլոկադաներ*
15 000
էպիդուրալ բլոկադաներ*
30 000
Ներհոդային ներարկումներ (առանց դեղորայքի արժեքի)
5 000
Ներհոդային պունկցիաներ բլոկադաներ*
15 000
Թունելային և ֆորամինալ բլոկադաներ*
10 000
Կոնքազդրային հոդի ներարկում (առանց դեղորայքի արժեքի)
10 000
Ներհոդային լվացումներ և հակաբիոտիկի ներարկում (առանց դեղորայքի արժեքի` հիալուրոնաթթվի նատրիումական աղ)
25 000
Ողնաշար և հոդային աուտոպլազմոթերապիա 1 դաշտ
10 000
Ողնաշար և հոդային աուտոպլազմոթերապիա 2 դաշտ և ավելի
15 000
Հոդի լվացում, աուտոպլազմոթերապիա
15 000
Դեմք կամ գլուխ աուտոպլազմոթերապիա
20 000
Ողնաշար և դեմք աուտոպլազմոթերապիա
20 000
Սուր ցավային համախտանիշի դեպքում առաջնային բուժօգնություն
25 000
Պոչուկային ողերի կորեկցիա
10 000
Գուա-շա թերապիա (Չինական ռեֆլեքսոգեն զոնաների մերսում)
5 000
Լոկալ ներարկումային թերապիա (ԼԻԹ)
5 000
Ողնաշարի ձգում
10 000
Հարվածաալիքային թերապիա 1 դաշտ
10 000
Հարվածաալիքային թերապիա 2 և ավելի դաշտ
15 000
Լազերաթերապիա
3 000
Գերձայնային թերապիա
3 000
Վակումային թերապիա
3 000
Էնդոլազերային միջհյուսվածքային թերապիա, մեկ ասեղի կիրառմամբ
25 000
Էնդոլազերային միջհյուսվածքային թերապիա, երկու ասեղի կիրառմամբ
30 000
Օզոնոթերապիա
5 000
Մագնիտոլազեր
3 000
Մագնիտոթերապիա
3 000
Էլեկտրոմիոստիմուլյացիա
3 000
Ցավի կենտրոն ցերակային ստացոնար I խումբ
200 000
Ցավի կենտրոն ցերակային ստացոնար II խումբ
170 000
Ցավի կենտրոն ցերակային ստացոնար III խումբ
140 000
Ցավի կենտրոն ցերակային ստացոնար IV խումբ
120 000
Ցավի կենտրոն ցերակային ստացոնար V խումբ
100 000
Ցավի կենտրոն հիվանդանոցային բուժման I խումբ
180 000
Ցավի կենտրոն հիվանդանոցային բուժման II խումբ
200 000
Ցավի կենտրոն հիվանդանոցային բուժման III խումբ
230 000
Ցավի կենտրոն հիվանդանոցային բուժման IV խումբ
250 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Երևան, Մամիկոնյանց 30, պոլիկլինիկական մասնաշենք, առաջին հարկ
Հեռախոս
015 400 300 /21 27/ գրանցումների համար