Նյարդաբանին կարող են դիմել հետևյալ գանգատների և ախտորոշումների դեպքում․
- գլխացավեր,
- դիմային ցավեր,
- ողնաշարի ցավեր,
- թուլություն և թմրածություն վերջույթներում,
- քայլվածքի և հավասարակշռության խանգարում,
- գլխապտույտներ,
- գիտակցության կորստի նոպաներ,
- էպիլեպսիա,
- հիշողության խանգարումներ,
- շարժողական խանգարումներ (Պարկինսոնի հիվանդություն, դող, դիստոնիա),
- քնի խանգարումներ,
- գլխուղեղի կաթված (կանխարգելում եւ կաթված տարած պացիենտների վերահսկողություն)։
Նյարդաբանական ծառայությունը մեր պացիենտներին առաջարկում է որակյալ բժշկական օգնություն՝ հիմնված միջազգայնորեն ընդունված գործելակարգերի վրա։
Ծառայությունը սպասարկում է նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրում գործող մանկական էպիլեպտոլոգիական դիսպանսերի պացիենտներին, որոնց 18 տարեկանը լրացել է: Նրանք կարող են շարունակել հիվանդության վերահսկոությունը մեծահասակների նյարդաբանի մոտ:
Լուսինե Վարդանյանը նյարդաբան է, կլինիկական նեյրոֆիզիոլոգ, վարում է էպիլեպսիա ախտորոշմամբ չափահաս պացիենտներին, մեկնաբանում է ԷԷԳ հետազոտությունները։