Ծառայությունում իրականացվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), որի միջոցով կատարվում են
- գլխի,
- պարանոցի,
- կրծքավանդակի,
- որովայնի,
- կոնքի,
- վերջույթների հետազոտություններ:
Համակարգչային տոմոգրաֆիան, ՀՏ-ն, կամ ինչպես ավելի հայտնի է КТ-ն (ԿաՏե), ներքին օրգանների հետազոտության ոչ ինվազիվ մեթոդ է, որի հիմքում ընկած է ռենտգենյան ճառագայթների միջոցով օրգանների շերտավոր պատկերների ստացումը: Հետազոտության ժամանակ ռենտգեն ճառագայթների հոսքը տարբեր անկյուններով ուղղվելով հետազոտվող մասերին՝ տարբեր խտության հյուսվածքների կողմից ենթակվում է մասնակի կամ ամբողջական կլանման, ինչը բերում է նրանց մասնակի կամ ամբողջական թուլացման: Այդ թուլացման տարբերությունը գրանցվում է համապատասխան դետեկտորներով և ենթարկվում համակարգչային մշակման, ինչի արդյունքում ստացվում են պատկերներ: Այդ պատկերները ռեկոնստրուկցիայի ենթարկելուց հետո հնարավորություն է ստեղծվում ստանալ համապատասխան օրգանի եռաչափ պատկերները:
Համակարգչային տոմոգրաֆիան համարվում է
- գլխուղեղի,
- թոքերի և միջնորմի,
- որովայնի օրգանների,
- սրտի,
- անոթների,
- ոսկրերի
մի շարք պաթոլոգիաների ախտորոշման առաջնային մեթոդ:
Շնորհիվ ցածր ճառագայթային բեռնվածություն ունեցող պրոտոկոլների` համակարգչային տոմոգրաֆիան վերը նշված օրգան-համակարգերի պաթոլոգիաների հայտնաբերման համար կիրառվում է նաև մանկական պրակտիկայում: