Արցախից ուղղաթիռով Հայաստան տեղափոխված մեկամյա Մոնթեի մոտ դրական տեղաշարժ կա և հույս, որ հիվանդությունն անհետևանք կլինի, երեխան լիովին կվերականգնվի:
«Արաբկիր» բժշկական համալիրի թիմն արել և անում է հնարավոր առավելագույնը՝ բժշկական օգնության կարիք ունեցող մեր բոլոր պացիենտների, նրանց մեջ և՝ փոքրիկ Մոնթեի համար:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կարմիր խաչի օգնությամբ կրկին Արցախ է մեկնել «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որն Արցախում էր շրջափակման նախորդ օրվանից` մոտ երկու ամիս շարունակ: Արցախում մանկական նյարդաբաններ չկան, մինչդեռ նրանց կարիքը շատ է զգացվում:
Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:
Շնորհակալություն, Ազատություն ռադիոկայան: