Գլխավոր
Նորություններ
Սիեթլի մանկական հիվանդանոցի բժիշկների թիմը «Արաբկիր» ԲՀ-ում

Սիեթլի մանկական հիվանդանոցի բժիշկների թիմը «Արաբկիր» ԲՀ-ում

‼️ ???? Վերջին տարիներին ավանդույթ դարձած այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Սիեթլի մանկական հիվանդանոցի բժիշկների թիմը` պրոֆեսոր Փոլ Մերգերյանի ղեկավարությամբ:
 

???? Նախապես դիտարկված և խորհրդատվության հրավիրված պացիենտները միայն «Արաբկիր» բժշկական համալիրից չէին: Հազվադեպ, բարդ և մասնագիտական հետաքրքրություն առաջացնող դեպքեր էին հավաքագրվել նաև այլ բժշկական կենտրոններից, մասնավորապես Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից և Մուրացան համալսարանական կլինիկայից:
 

???? Պացիենտներին վարող բժիշկները պրոֆեսոր Մերգերյանին, մանկական ուրոլոգ Մարգարետ Շնորհավորյանին և մանկական վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ Քեյթլին Սմիթին ներկայացրել և նրանց հետ քննարկել են շուրջ 6 տասնյակ ուրոլոգիական և վիրաբուժական դեպք, կատարել շուրջ 3 տասնյակ վիրահատություն: Վիրահատությունների մեծ մասը հազվադեպ հանդիպող դեպքեր են եղել՝ Հայաստանի համար նորարարական մոտեցումներով:
 

???? Պրոֆեսոր Մերգերյանի և նրա թիմի այցերը կրում են մասնագիտական-կրթական բնույթ Հայաստանի բոլոր կլինիկաների համար: Ծրագրի նպատակն է տարբեր կենտրոնների բժիշկների համար հնարավորություն ստեղծել ոչ միայն աշխարհի առաջատար կլինիկաներից ժամանած մասնագետների հետ խորհրդատվական քննարկումներ ունենալու, այլև նրանց հետ համատեղ վիրահատություններ կատարելու «Արաբկիր» ԲՀ-ում:

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: