«Արաբկիր» բժշկական համալիրի «Արաբկիր+» մասնաշենքում գործում է դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք, որտեղ իրականացվում են ամբուլատոր և ստացիոներ մի շարք միջամտություններ.
- ցանկացած բարդության ատամի հեռացումներ,
- ատամ-պահպանող վիրահատություններ,
- կիստաների հեռացումներ,
- շրթունքերի և լեզվի սանձիկի անարյուն, անկար հատումներ,
- թարախաբորբոքային հիվանդությունների բուժում,
- վնասվածքների բուժում,
- թքագեղձերի հիվանդությունների բուժում,
- քունք-ստործնոտային հոդերի հիվանդությունների բուժում,
- բարորակ նորագոյացությունների հեռացում:
Բաժանմունքում իրականացվում են նաև հակատարիքային /anti-age/ թերապիայի մի շարք միջամտություններ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 400 300 և ներքին 22 20 կամ 10 23: