Գլխավոր
Նորություններ
Մարտի 21. Դաունի համախտանիշի համաշխարհային օր

Մարտի 21. Դաունի համախտանիշի համաշխարհային օր

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է
 

Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է 2011թ-ից` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Նպատակը` բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Դաունի համախտանիշի մասին և բարձրաձայնել այդ համախտանիշն ունեցող մարդկանց իրավունքները: Այս տարի օրվա կարգախոսն է` «Վերջ դնել խարանին ու խտրականությանը»: Աշխարհի շատ երկներում Դաունի համախտանիշի օրվա առիթով իրականացվող ամենատարածված ֆլեշմոբը գունավոր գուլպաներով փողոց դուրս գալն ու կարծրատիպեր կոտրելն է` լինելով այնպիսին, ինչպիսին ոչ բոլորն են:
 

Օրվա ընտրությունը պատահական չի կատարվել` 21.03. բանն այն է, որ Դաունի համախտանիշի հիմքում մարդու 21-րդ քրոմոսոմի եռակի լինելն է. սովորաբար քրոմոսոմները լինում են երկու կրկնօրինակով, այս դեպքում դրանք երեքն են, ինչի հետևանքով քրոմոմոսոմների ընդհանուր թիվը ոչ թե 46 է լինում, այլ 47: Եվ հենց 47-րդ քրոմոսոմն էլ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց յուրօրինակ և ճանաչելի է դարձնում:
 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Դաունի համախտանիշով է ծնվում յուրաքանչյուր 1000 կամ 1100 երեխայից մեկը: Քանի որ այս համախտանիշը չի ճանաչում ազգություն, սեռ, մաշկի գույն, բնակության վայր կամ այլ տարբերակիչներ, հետևաբար ենթադրվում է, որ ԱՀԿ-ի նշած այդ թիվը տարածվում է բոլոր երկրների վրա, այդ թվում` Հայաստանի, որտեղ չկա հստակ վիճակագրություն Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց վերաբերյալ:
 

Մեր երկրում գործում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և մեծերի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ, որոնք նպատակ ունեն նպաստել նրանց ներառմանը, կարողությունների զարգացմանն և իրավունքների պաշտպանությանը: Իսկ բժիշկները, նրանց մեջ և «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները, իմանալով Դաունի համախտանիշի բժշկական կողմերը, օրինակ, հակվածություն սրտային, շնչառական, լսողական և մարսողական խնդիրների նկատմամաբ, Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց ուշադրության կենտրոնում են պահում` ելնելով հենց այս կետերից և, իհարկե, վերականգնողական աջակցությունից` զարգացնելով նրանց ֆիզիկական հմտությունները:
 

#ԴաունիՀամախտանիշիՀամաշխարհայիՕր #WorldDownSyndromeDay #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: