Գլխավոր
Նորություններ
Մարտի 21. Դաունի համախտանիշի համաշխարհային օր

Մարտի 21. Դաունի համախտանիշի համաշխարհային օր

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է
 

Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է 2011թ-ից` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Նպատակը` բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Դաունի համախտանիշի մասին և բարձրաձայնել այդ համախտանիշն ունեցող մարդկանց իրավունքները: Այս տարի օրվա կարգախոսն է` «Վերջ դնել խարանին ու խտրականությանը»: Աշխարհի շատ երկներում Դաունի համախտանիշի օրվա առիթով իրականացվող ամենատարածված ֆլեշմոբը գունավոր գուլպաներով փողոց դուրս գալն ու կարծրատիպեր կոտրելն է` լինելով այնպիսին, ինչպիսին ոչ բոլորն են:
 

Օրվա ընտրությունը պատահական չի կատարվել` 21.03. բանն այն է, որ Դաունի համախտանիշի հիմքում մարդու 21-րդ քրոմոսոմի եռակի լինելն է. սովորաբար քրոմոսոմները լինում են երկու կրկնօրինակով, այս դեպքում դրանք երեքն են, ինչի հետևանքով քրոմոմոսոմների ընդհանուր թիվը ոչ թե 46 է լինում, այլ 47: Եվ հենց 47-րդ քրոմոսոմն էլ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց յուրօրինակ և ճանաչելի է դարձնում:
 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Դաունի համախտանիշով է ծնվում յուրաքանչյուր 1000 կամ 1100 երեխայից մեկը: Քանի որ այս համախտանիշը չի ճանաչում ազգություն, սեռ, մաշկի գույն, բնակության վայր կամ այլ տարբերակիչներ, հետևաբար ենթադրվում է, որ ԱՀԿ-ի նշած այդ թիվը տարածվում է բոլոր երկրների վրա, այդ թվում` Հայաստանի, որտեղ չկա հստակ վիճակագրություն Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց վերաբերյալ:
 

Մեր երկրում գործում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և մեծերի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ, որոնք նպատակ ունեն նպաստել նրանց ներառմանը, կարողությունների զարգացմանն և իրավունքների պաշտպանությանը: Իսկ բժիշկները, նրանց մեջ և «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները, իմանալով Դաունի համախտանիշի բժշկական կողմերը, օրինակ, հակվածություն սրտային, շնչառական, լսողական և մարսողական խնդիրների նկատմամաբ, Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց ուշադրության կենտրոնում են պահում` ելնելով հենց այս կետերից և, իհարկե, վերականգնողական աջակցությունից` զարգացնելով նրանց ֆիզիկական հմտությունները:
 

#ԴաունիՀամախտանիշիՀամաշխարհայիՕր #WorldDownSyndromeDay #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC

Վերջին նորություններ
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
03 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին:
Երիկամների առողջության մասին
30 հունիս
«Արաբկիր» բժշկական համալիրի երիտասարդ երիկամաբաններից Տանյա Արամյանը պատասխանել է «Շանթ» հեռուստաընկեևրության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: Թեման` երիկամների առողջություն: 
Ինչ է վիտիլիգոն
25 հունիս
🗓️ Հունիսի 25-ը Վիտիլիգոյի մասին իրազեկման միջազգային օրն է։ ❓Ի՞նչ է վիտիլիգոն։ 🔹 Վիտիլիգոն աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում պիգմենտ պարունակող բջիջները` մելանոցիտները, օտար են ճանաչվում և վնասվում իմունային համակարգի կողմից, ինչի հետևանքով առաջանում են գունազրկված բծեր մարմնի տարբեր հատվածներում: Այդ հատվածների մազերը նույնպես կարող են սպիտակել: ❓Ինչի՞ց կարող է առաջանալ։ 🔹 Կա վիտիլիգոյի առաջացման մի քանի պատճառ. ▫️գենետիկական նախատրամադրվածություն, ▫️սթրես, արևայրուք, տարբեր վարակներ և այլն։ ❗️Կանխարգելման համար խորհուրդ է տրվում խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` կրելով պաշտպանող գլխարկ ու հագուստ և հաճախակի օգտագործելով արևապաշտպան քսուք: ❓Ինչպե՞ս է բուժվում։ 🔹 Տեղային դեղամիջոցներ, ծանր դեպքերում համակարգային բուժում։ 🔹 Բավական արդյունավետ են UVB ֆոտոթերապիան և էքսիմերային լազերի կիրառումը: 👩🏻‍⚕️ «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայության բժիշկները նույնպես կիրառում են էքսիմեր լազերը համալիր բուժման մեջ: ‼️ Վիտիլիգոն մաշկի բնական տարբերություն է և դրա հետ ապրելը ամոթ չէ: Բոլորն էլ արժանի են զգալ իրենց տեսանելի, ընդունված և գեղեցիկ այնպիսին, ինչպիսին որ կան: 
Բիայնա Սուխուդյան
21 հունիս
📺 Հանրային հեռուստաընկերության Լուրերի տեսանյութն էլ Բուժաշխատողների տոնական օրվա առիթով մեր սիրելի Բիայնա Սուխուդյանի և նրա ղեկավարած նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության մասին է։ 👩🏻‍⚕️ Բժիշկ և ծառայություն, որ զարգացման նոր մակարդակի են բարձրացրել նյարդաբանությունը Հայաստանում և շարունակում են նվաճել նոր գագաթներ` քայլելով աշխարհին համընթաց։
Պողոս Գեյիկյան
21 հունիս
🩺📺 Բուժաշխատողի օրվա առիթով «Միր» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել մեր սիրելի բժիշկներից մեկի` Պողոս Գեյիկյանի մասին։ 👨🏻‍⚕️🎻 Սրտացավ, հմուտ վիրաբույժ ու նաև ջութակահար Պողոս Գեյիկյանը «Արաբկիր» բժշկական համալիրի Ուրո֊վիրաբուժական բաժանմունքի ղեկավարն է, օրգանների փոխպատվաստման թիմի անդամ և, իհարկե, անթիվ երեխաների ու նրանց ծնողների հարազատը դարձած մարդ։
Պարգևատրվել են նաև «Արաբկիրի» բժիշկները
21 հունիս
🩺 Հունիսի 21-ին Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ Առողջապահության նախարարության և Հայաստանի բժշկական հաստատությունների միություն ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ «Բուժաշխատողների օրվան» նվիրված «Շնորհակալություն, բժի՛շկ» խորագրով տոնական միջոցառումը։ 🏆 Միջոցառման շրջանակներում առողջապահության նախարարի կողմից պարգևատրվեցին բժիշկներ, որոնց շարքերում էին նաև «Արաբկիր» ԲՀ-ի բացառիկ մասնագետներից.   🔹 Լիլիթ Վարդանյանը՝ մանկաբույժ, «Ընդունարան և անհետաձգելի բուժօգնություն» բաժանմունքի ղեկավար։   🔹 Իրինա Թովմասյանը՝ զարգացման մանկաբույժ, Զարգացման մանկաբուժության ծառայության ղեկավար։  🎉 Շնորհավորում ենք մեր հրաշագործ բժիշկներին՝ այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ իրենց դժվարին աշխատանքում։