«Մանկական մաշկաբանություն և ալերգոլոգիա. համընկնող և հակասական օղակներ» թեմայով միջմասնագիտական կոնֆերանս է տեղի ունեցել ապրիլի 6-ին, որին մասնակցել է շուրջ 130 մասնագետ Երևանից և մարզերից:
Բանախոսությամբ հանդես են եկել «Արաբկիր» բժշկական համալիրի և այլ բժշկական հաստատությունների մաշկաբաններ ու ալերգոլոգներ: Թեմաները նվիրված են եղել ատոպիկ մաշկաբորբին, դեղորայքային ալերգիաներին, սուր եղնջացանին, կոնտակտային մաշկաբորբին և ավելի հազվադեպ հանդիպող մաշկախտների:
Նախաձեռնությունը Մանկական մաշկաբանության հայկական ասոցիացիայինն էր, որը նախագահում է «Արաբկիր» ԲՀ մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանը: