Հարգելի պացիենտներ, ի պատասխան ձեր հարցերի տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա կամ, ինչպես ընդունված է ասել, КТ`
- բոլոր օրգան-համակարգերի հետազոտության համար,
- առանց տարիքային սահմանափակումների` և մեծերին և փոքրերին,
- ինչպես առանց կոնտրաստի, այնպես էլ կոնտրաստային նյութով,
- ինչպես առանց անզգայացման, այնպես էլ անզգայացումով` ելնելով ցուցումներից:
«Արաբկիր» բժշկական համալիրում համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաև ճառագայթային ախտորոշիչ ծառայության այլ գործառույթների մասին կարող եք կարդալ հղումով: