Այսօր մեկնարկել է Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարը` «Միասին կարող ենք ավելին» կարգախոսով: Համագումարի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել երեկ` Հայաստանի Ամերիկյան համալսարանում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի ղեկավար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը համագումարի մասնակիցներին է փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու ողջույնի խոսքը: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արցախի հանրապետության Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը` տեսակապով, համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեպիլյանը, IMCA6-ի համանախագահներ Գևորգ Յաղջյանն ու Համբարձում Սիմոնյանը:
Համագումարի բացման արարողության ժամանակ հայկական բժշկագիտության մի խումբ երախտավորներ, նրանց մեջ և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար և կառավարման խորհրդի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը և համալիրի Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, արժանացել են հատուկ պարգևների:
Շնորհավորում ենք, մաղթում առողջ և խաղաղ ընթացք:
Համագումարը շարունակվելու է մինչև հուլիսի 8-ը: Բոլոր մանրամասներին կարող եք հետևել IMCA6-ի կայքով և ֆեյսբուքյան էջով: