Գլխավոր
Նորություններ
IMCA 6. «Արաբկիր» ԲՀ-ի սատելիտային սիմպոզիումները

IMCA 6. «Արաբկիր» ԲՀ-ի սատելիտային սիմպոզիումները

Սիրելի գործընկերներ,
 

տարվա խոշորագույն բժշկական-առողջապահական իրադարձության` Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարի բացմանը հաշված օրեր են մնացել: Այն տեղի կունենա հուլիսի 5-ին` Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Հիմնական նիստերը կանցկացվեն հուլիսի 6-ից 8-ը` Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Համագումարի պատվավոր նախագահն է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
 

Համագումարին և սատելիտային համաժողովներին կմասնակցի շուրջ 2000 մասնագետ` Հայաստանից և արտասահմանից: Արդեն սկսվել են սատելիտային համաժողովները, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով: https://6imca.am/satellite-symposiums
 

«Արաբկիր» բժշկական համալիրը ևս հյուրընկալելու է սատելիտային համաժողովի մասնակիցների` «Ցիստիկ ֆիբրոզը 21-րդ դարում. ախտորոշման և բուժման ժամանակակից հնարավորությունները» թեմայով, հուլիսի 7-ին, համալիրի կոնֆերանսների դահլիճում: Սիմպոզիումի ծրագիրը` հղումով:

https://6imca.am/.../%D4%BE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80...

 

Իսկ մինչ այդ` հուլիսի 5-ին, «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայությունն ու Մանկական մաշկաբանների հայկական ասոցիացիան հրավիրում են «Մանկական մաշկաբանություն» սատելիտային սիմպոզիումին` Ադմիրալ Իսակով 11 հասցեում (Downtown Foodpark): Ծրագիրը` հղումով. https://6imca.am/.../2023/05/Pediatric-Dermatology.pdf

 

Համեցեք: Արդյունավետ, հագեցած գիտական և համագործակցային օրեր ենք մաղթում բոլորիդ:

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: