Գլխավոր
Նորություններ
ԴԻՆՈ մանկապարտեզ

ԴԻՆՈ մանկապարտեզ

????«Արաբկիր» բժշկական համալիրի համահիմնադրմամբ ստեղծվել է «ԴԻՆՈ» մանկապարտեզը

???? «Դինոն» ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման նպատակով լիցենզավորված մանկապարտեզ է, ունի 3 խումբ.

✅ մսուր` 1,5-3,

✅ միջին` 3-5,

✅ ավագ` 5-6 տարեկանների համար:

Յուրաքանչյուր խումբ նախատեսված է 15 երեխայի համար:

⏰ Աշխատանքային օրերն ու ժամերը` երկուշաբթիից ուրբաթ, 08:30-ից 18:00:

???? Բացի հիմնական կերակուրներից` երեխաներն ամեն օր ունենում են նաև մրգային և բանջարեղենային դադար` «վիտամինների ժամ»:

????Քունը` ժամը 13:30-ից 15:30:

???? «ԴԻՆՈ»-յում կրթական համալիր ծրագրերից զատ գործում են նաև այլընտրանքային ծրագրեր, որոնք անընդմեջ փոփոխվում և թարմացվում են` ժամանակի պահանջներին համապատասխան:

???? Եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկի առօրյան լինի հագեցած և հետաքրքիր, ապա կարող եք դիմել #դինոմանկականզարգացմանկենտրոն: Մեզ մոտ Ձեր փոքրիկը կտիրապետի

✅գրագետ և վարժ խոսքի,

✅օտար լեզուների,

✅տարրական թվաբանությանն ու թվի ճանաչմանը,

✅էթիկայի կանոններին,

ինչպես նաև հնարավորություն կունենա մասնակցելու

✅ երգի,

✅ պարի,

✅ կարատեի,

✅ ամառային դպրոցի,

✅ դասապատրաստման ծրագրերի:

???? Երևան, Վահե Վահյան 2

???? [email protected]

???? +374 98 342 702 և +374 95 557 163

https://www.facebook.com/profile.php?id=100078210485841

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: