Հունիսի 4-ը կարիեսի մասին իրազեկման օրն է
Կարիեսը քաղցր սննդից կամ բակտերիաներից ատամի էմալային մակերեսի վնասումն է, որի առաջին նշանները կարող են լինել աննկատ բծերի տեսքով: Դրանք հետագայում վեր են ածվում փոքր ու մեծ սև կետերի, հետո` խոռոչների, ինչն էլ «վտանգավոր ճանապարհ» է բացում ատամի նյարդ և արմատ` հասցնելով անգամ ատամի կորստի:
Ուշադիր եղեք երեխաների ատամների առողջության նկատմամբ, սիրելի ծնողներ, ճիշտ կազմակերպեք նրանց սննդակարգը, սովորեցրեք ճիշտ և ժամանակին լվանալ ատամները և դիմեք ատամնաբույժի` կարիեսի կանխարգելման համար: Ավելի հեշտ և արդյունավետ է կանխարգելել, քան բուժել կարիեսը և դրա հետևանքները: