Այսօր մարտի 3-ն է՝ լսողության համաշխարհային օրը: Սա առիթ է մեկ անգամ ևս խոսելու լսողության զգայարանի, դրա խնամքի կարևորության մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա ուղերձն է՝ լսողական աջակցություն բոլորին. սա նշանակում է, որ լսողության խանգարումներն ուշադրության կենտրոնում պետք է լինեն մարդու ամբողջ կյանքի ընթացքում՝ նորածնային շրջանից մինչև ծերություն:
Օրվա առիթով առաջարկում ենք դիտել «Հայաստան. լսողության աջակցություն» ծրագրի վերջին առաքելության մասին պատմող տեսանյութը: Ծրագիրը նախաձեռնել է լոսանջելեսաբնակ Հայկուհի և Արմեն Կավուկչյանների ընտանիքը, հայաստանյան գործընկերն է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը: Սկսած 2017թ-ից այս ծրագրով լսողական սարքեր են ստացել հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը՝ մեծամասնությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցներ, բարձրակարգ թվային լսողական սարքեր: