«Արաբկիր» բժշկական համալիրի Ապարանի առողջարանային ճամբարը կրկին բացել է դռները և արդեն երկրորդ հերթափոխն է ընթացքի մեջ: Անսպառ խաղեր, երգ ու պար, բեմադրություններ, նկարչություն ու կերպարվեստ, մրցույթներ, սպորտ, լողավազան. ամենաիսկական` մարդկային շփման ճոխություն են վայելում երեխաները` «Արաբկիր» ԲՀ-ի դիսպանսեր տարբեր ծառայություններից:
Ընկերների, դաստիարակների և վերականգնողական թիմի մասնագետների հետ այստեղ անցկացրած օրերն, իսկապես, մոռանալ չի լինի: Ճամբար եկած բոլոր երեխաներն ուզում են վերադառնալ, ասում է պատասխանատու Արմինե Եպիսկոպոսյանը, այստեղ մի առանձնահատուկ ձգողական ուժ է գործում կարծես, և դա բարեկամության ուժն է:
Ճամբարը գործելու է մինչև օգոստոսի 23-ը` ընդունելով ևս երկու հերթափոխ: Ամեն հերթափոխի 3-4 տասնյակ երեխա է մասնակցում` 14 օրով:
Բարի հանգիստ և առողջություն, մեր սիրելի ճամբարականներ