«ԱրԲեՍ Պլյուսը» «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի կազմում 2022թ-ին բացված նորաստեղծ ծառայություն է` ուղղված մեծահասակների վերականգնողական բուժմանը: Նպատակն է` նպաստել վնասվածքներից կամ հիվանդություններից հետո առաջ եկած խանգարումների վերականգնմանը և օգնել պացիենտին հասնել առավելագույն ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունների, վերականգնել անկախ լինելու կարողությունը, վերադառնալ առողջ և ակտիվ ապրելակերպին:
Աշխատանքը կազմակերպվում է թիմային մոտեցման սկզբունքով: Բազմամասնագիտական թիմում ընդգրկված են բժիշկ-վերականգնողաբան /մասնագիտացված մանուալ թերապևտ/, կինեզիոթերապիստ, էրգոթերապիստ, կլինիկական լոգոպեդ:
Վերականգնողական յուրաքանչյուր ծրագիր հարմարեցվում է պացիենտի անհատական կարիքներին և կարող է ներառել թերապիայի մեկ կամ մի քանի տեսակներ:
Մեզ կարող են դիմել.
հենաշարժողական խնդիրների դեպքում
- մեջքի և պարանոցի ցավ
- հոդերի ցավ և շարժունակության սահմանափակումներ /ռևմատոիդ արթրիտ, արթրոզներ, անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ/
- տրավմատիկ կոտրվածքներ և ջլերի, մկանների վնասվածքներ
- մեծ վիրահատություններից հետո առաջացած շարժողական խանգարումներ` ներառյալ նախա- և հետէնդոպրոթեզավորման վիճակները
- ամնդամահատվածություն /ամպուտացիա/
կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարումների դեպքում - գլխուղեղի հետինսուլտային վիճակներ
- գլխուղեղի հետտրավմատիկ վիճակներ
- գլխուղեղի այլ ախտաբանական վիճակներից, օրինակ ուռուցքներից մնացած հետևանքներ
- ողնուղեղային վնասվածքներ
- բազկահյուսակի վնասվածքներ
- Գիեն-Բարեի համախտանիշ
նյարդամկանային խնդիրների դեպքում - միոպատիաներ
- դերմատոմիոզիտներ
մանկության տարիքի հենաշարժողական և նյարդամկանային խնդիրներից մնացած հետևանքների դեպքում - մանկական ուղեղային պարեզ
- մանկաբարձական պարեզ
- յուվենիլ-ռևմատոիդ արթրիտ
Բաժանմունքը սերտ համագործակցում է տարածքում գործող օրթեզավորման և պրոթեզավորման կենտրոնի հետ` կազմակերպելով ճիշտ մասնագիտական ուղղորդում` աջակցող սարքվորումներ ձեռքբերելիս: Աջակցող միջոցներն օգնում են պացիենտին բարելավել առօրյա հմտություններն ու կյանքի որակը:
Հեռախոսահամարն է` 060 40 30 30 և ներքին` 25 00:
Հասցեն` Երևան, Փափազյան 32:
Էլ. հասցեն` [email protected]