«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ արտահիվանդանոցային ծառայությունում գործում է մաշկաբանական 3 կաբինետ: Մեր մասնագետները սպասարկում են ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին: Նրանք համագործակցում են եվրոպական առաջատար մաշկաբանական կլինիկաների հետ, վերապատրաստվում այդ կլինիկաներում, մասնակցում մասնագիտական համաժողովների և դասընթացների: Որպես Մանկական մաշկաբանների հայկական ասոցիացիայի հիմնադիր անդամներ նրանք նաև կազմակերպում են մասնագիտական համաժողովներ` ներկայացնելով և քննարկելով մաշկաբանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: