Главная
О нас
Центр сотрудничества Всемирной организации здравоохранения

Центр сотрудничества Всемирной организации здравоохранения

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է ԱՀԿ համագործակցող կենտրոնի ( WHO collaborating centre ) կարգավիճակ:



Առողջապահության համաշխարհային կազմակերպության համագործակցող կենտրոնները  հիմնականում գիտահետազոտական ինստիտուտներ են, համալսարանների և ակադեմիաների բաժիններ, որոնք աշխատում են ԱՀԿ-ի հետ` առողջապահական ոլորտի ամենատարբեր ուղղություններով:

«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ շնորհվվել է երեխաների և դեռահասների առողջության ոլորտում տարիներ շարունակ արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Ծրագրերը բազմաթիվ են, որոնք ուղղված են.
•    երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրմանը,
•    դեռահասների և դպրոցահասակների առողջությանը,
•    մանկաբուժական օգնության որակի բարելավմանը: 


Բոլոր ծրագրերն իրականացվում են ՀՀ Առողջապահության նախարարության ռազմավարական առաջնայնությունների շրջանակներում: 


Երեխաների և դեռահասների առողջության ոլորտում ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ ունեն 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ: